Կոլյա Միքաելյան
Մարզպետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1967թ. հուլիսի 25, Սյունիքի մարզ, ք. Մեղրի
Կրթություն
1984-1988թթ. – Ընդունվել և ավարտել է ՌԴ Կ․ Վորոշիլովի անվան ԽՍՀՄ ՊԱԿ բարձրագույն սահմանապահ ռազմաքաղաքական ուսումնարանը, մասնագիտությունը՝ ռազմաքաղաքական համազորային, որակավորումը՝ սպա բարձրագույն ռազմաքաղաքական կրթությամբ
Աշխատանքային գործունեություն
1988-1991թթ․ - ԽՍՀՄ ՊԱԿ Անդրկովկասյան 40-րդ ՍՋ սահմանապահ ուղեկազմի պետի տեղակալ ռազմաքաղաքական գծով
04․1992-11․1992 – ՀՀ ՊՆ ՍԶ վարչության 1-ին ՍՋ Մեղրիի պարետատան պարետ
1993թ․-2023թ․ դեկտեմբեր – զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ օպեր լիազորից մինչև մարզային վարչության պետ
2023թ․ դեկտեմբերի 7-ին նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ:
Այլ տվյալներ
ԱԱԾ պահեստազորի գնդապետ է։
Պարգևատրվել է ՀՀ ԱԱԾ և ՊՆ պատվոգրերով, կրծքանշաններով և շքանշաններով։ 1995թ․ անցել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դասընթացներ:
1997թ. անցել է ՀՀ Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դասընթացներ (Օպերատիվ կազմի որակավորման բարձրացման
դասընթացներ):
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: