Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժին

Պետ` Մհեր Թոռչյան
Հեռ.` (+37410) 51-58-74
Էլ. փոստ`

Բաժնի գործունեության ոլորտները և շրջանակը`

1) իրականացնում է զորահավաքի նախապատրաստության, զորահավաքին և զորահավաքային ծրագրերին վերաբերող հարցերին, քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցերին առնչվող` կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն, տալիս է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ, համակարգում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի ու պլանների մշակման և հաստատման գործընթացը.

2) կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման պետական քաղաքականության մշակման աշխատանքները, մշտադիտարկում է զորահավաքային նախապատրաստության աշխատանքները.

3) իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման պլանների մշակման կազմակերպամեթոդական ղեկավարման և համակարգման աշխատանքներ.

4) մշակում է զորահավաքային առաջադրանքների ձևավորման և սահմանման քաղաքականությունը, համակարգում է զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացը.

5) կազմակերպում է զորահավաքի ժամանակ զորահավաքային պլանով նախատեսված միջոցառումների մշակման աշխատանքները և իրականացնում է դրանց կատարման մշտադիտարկումը.

6) ուսումնասիրում և վերլուծում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտի զարգացման միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ներկայացնում առաջարկություն.

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1880-Լ որոշմամբ նախատեսված` վարչապետի աշխատակազմի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման, զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքները.

8) մշակում է իրավական ակտերի նախագծեր.

9) իրականացնում է վարչապետի աշխատակազմում զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին մասնակցության նախապատրաստության ապահովման աշխատանքները, մասնակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների կազմակերպման հարցերով մեթոդական օգնության ցուցաբերման և մշտադիտարկման աշխատանքներին.

10) աջակցում է Կադրերի և անձնակազմի կառավարման վարչությանը՝ աշխատակազմի աշխատողների զինապարտության հաշվառման և ամրագրման հարցերում։