Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ
Ղեկավար` Պետրոս Մարտիրոսյան
Հեռ.` (+37410) 51-54-45
Էլ. փոստ`
Գրասենյակի գործառույթներն են՝
1)տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրության մշակումը,
2)տեսչական համակարգի միասնական զարգացման և արդյունավետ կառավարման, ստուգումների, ինչպես նաև տեսչական մարմնի վերահսկողական քաղաքականության մշակումը,
3)տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների մանիթորինգը և համապատասխան վերլուծությունների իրականացումը,
4)տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական ցուցումների (ուղեցույցներ), ձեռնարկների մշակումը, տեսչական մարմինների մեթոդական ղեկավարումը,
5)տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը,
6)տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկատվության հավաքագրումը, դրանց վերլուծությունը, ամփոփումը, ինչպես նաև վերհանված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,
7)տեսչական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման և շարունակական կատարելագործման աշխատանքների աջակցումը,
8)տեսչական մարմինների ղեկավարների և աշխատողների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ներդրմանը և դրա հետագա կատարելագործմանն աջակցությունը,
9)տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական և խորհրդատվական աջակցության իրականացումը,
10)իր իրավասության շրջանակներում ծրագրերի իրականացումը և համագործակցուությունը տեղական և միջազգային կազմակերպությունների հետ,
11)տեսչական մարմինների գործունության հետ կապված թեժ գծի աշխատանքների իրականացման ապահովումը,
12)տեսչական համակարգի գործունեությանը վերաբերող կառավարության քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների ներկայացնելը: