Իրավաբանական վարչություն
Պետ` Հայկ Կեսոյան
Հեռ.` (+37410) 51-57-77
Էլ. փոստ`
Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`
1) իրականացնում է վարչապետի և փոխվարչապետերի գործունեության իրավական ապահովումը.
2) իրավական փորձաքննություն է իրականացում և փորձագիտական եզրակացություններ պատրաստում աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից կառավարության կամ վարչապետի քննարկմանը, հավանությանը, ստորագրմանը կամ հաստատմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին և օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում է առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն.
3) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ.
4) նախապատրաստում է դատարանի վարույթում գտնվող` վարչապետի կամ վարչապետի աշխատակազմի դեմ հայցադիմումների պատասխանները.
5) վարչապետի հանձնարարությամբ հետևում է վարչապետի առանձին որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում՝ ներկայացնում առաջարկություններ.
6) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է վարչապետի կամ աշխա-տակազմի շահերի ներկայացումը դատարաններում: