Պետրոս Մարտիրոսյան
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ
Ղեկավար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ. 20 օգոստոսի, ք. Երևան
Կրթություն
2007 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավագիտություն բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում։
2012 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը ՝ ստանալով մագիստրոսի որակավորում։
2018թ․ ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։
2010-2011 թթ. սովորել է «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում։
2018-2019 թթ. սովորել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների դպրոցում
Աշխատանքային գործունեություն
2012-2014 թթ․ - Լոռու մարզի դատախազության դատախազ
2014-2016թթ․ - Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ
2016-2017թթ․- ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության դատախազ
2017-2019թթ․- Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ
2019-2021թթ․- Սյունիքի մարզի դատախազ
2021-2022թթ․- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ
2022-2023թթ - Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ
2023թ. օգոստոսի 22-ից՝ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար
Այլ տվյալներ
Գիտական մի շարք հոդվածների հեղինակ և համահեղինակ է։ Պարգևատրվել է մի շարք խրախուսական մեդալներով։
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների։
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: