Սուրեն Մաղաքյան
Վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972թ. 23 դեկտեմբերի, Լոռու մարզ գ․ Ուռուտ
Կրթություն
2002-2004 թթ. - Երևանի պետական համալսարան՝ սոցիալական աշխատանք և սոցիալական քաղաքականություն, հեռուսուցման ծրագիր
Աշխատանքային գործունեություն
1998 թվականից «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման ՀԿ, հիմնադիր - նախագահ
2007-2012թթ․ «Լիարժեք կյանք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
2022 թվականից Հայաստանի Բոչիայի ազգային ասոցիացիա ՀԿ, հիմնադիր - նախագահ
2023թ. հունվարի 19-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով
Այլ տվյալներ
2013թ. մասնակցել է Բրիտանական խորհրդի «IDEAS․ ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» միջազգային ծրագրին(մասնագիտական վերապատրաստման վայրը՝ Հորդանանի մայրաքաղաք Աման):
2014թ. մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարության «ԱՄՆ/Հայաստան Սպորտը Հանուն Հաջողության, Հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար հնարավորությունների ընդլայնում» փորձի փոխանակման ծրագրին: (MIUSA, Հաշմանդամություն ունեցող անձանց ներառման և անկախ կյանքի թեմայով մասնագիտական վերապատրաստման նահանգը՝ Օրեգոն)
2016թ. մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարության «Հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային իրավունքներն հիմա» միջազգային ծրագրին(մասնագիտական վերապատրաստման վայրը՝ Վաշինգտոն ԿՇ նահանգ):
2016թ. մասնակցել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Ընտրական գործընթացների հասանելիությանը հաշմանդամություն ունեցող անձանց համար» միջազգային ծրագրին(մասնագիտական վերապատրաստման վայրը՝ Պրահա ):
2017 թվականից Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային պլատֆորմ ոչ ֆորմալ ցանցի(միավորում է 10 ՀԿ) համակարգող
2017 թվականից Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա(միավորում է 16 ՀԿ), հիմնադիր – անդամ։
Հեղինակ է մի շարք ոլորտային հետազոտությունների ու հրատարակությունների։
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ունի մեկ որդի: