Հայկ Կեսոյան
Իրավաբանական վարչություն
Պետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1993թ., 24 մարտ, Գեղարքունիքի մարզ, գ. Ծովինար
Կրթություն
2009–2013 թթ. Հայկական պետական մանկավարժական համալսարան, իրավագիտության բաժին, բակալավրիատ (գերազանցությամբ)
2013–2015թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտություն, մագիստրանտ, (գերազանցությամբ)
2015–2018թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիա, հանրային իրավունք ԺԲ. 00.02 մասնագիտությամբ, ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
2015–2016թթ. - ՀՀ արդարադատության նախարարություն, կազմակերպական-իրավական վարչության առաջին կարգ,
2016-2017թթ.- ՀՀ արդարադատության նախարարություն, հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության առաջին կարգի մասնագետ
2017-2018թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմ, իրավաբանական վարչության առաջատար մասնագետի պաշտոնակատար
2018թ. - Վարչապետի աշխատակազմ, իրավաբանական վարչության առաջատար մասնագետի պաշտոնակատար
2018-2020թթ. - Վարչապետի աշխատակազմ, իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
2020 թվականի նոյեմբերի 10-ից - Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Այլ տվյալներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2018 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Պետական իշխանության բաժանման և հավասարակշռման սկզբունքի ապահովման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
2 մենագրության և շուրջ 35 գիտական հոդվածների հեղինակ է:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: