Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Գարեգին Խաչատրյան

Գարեգին Խաչատրյան

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ. դեկտեմբերի 24, Երևան

Կրթություն
2004-2009 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում մասնագիտությամբ, ստացել է բակալավրի աստիճան:
2009-2011 թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում՝ ավտոմատացում և կառավարում մասնագիտությամբ, ստացել է մագիստրոսի աստիճան:
2021 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» բաժինը՝ ստանալով կառավարման մագիստրոսի աստիճան:
Ներկայումս ՀՊՏՀ-ի «Մակրոէկոնոմիկա» ամբիոնի հայցորդ է՝ տնտեսագիտության, դրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն
2005-2007 թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի «Գերատեսչական շենքերի պահպանության և շահագործման» ՓԲԸ-ում՝ որպես հերթապահ, ապա՝ ավտոմատիկայի ինժեներ-մասնագետ:
2007-2009 թթ. աշխատել է աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի գործավար:
2009 թ. մեկամսյա փորձաշրջանով նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետի քաղաքացիական ծառայության պաշտոնում: 2009թ. հունիսին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2009թ. օգոստոսին նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետի համայնքային ծառայության պաշտոնում՝ ստանալով համայնքային ծառայության առաջին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
2012 թ. ժամկետային աշխատանքային պայմանագրով նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնում:
2013 թ. ժամկետային պայմանագրով նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի պետի համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում:
2014 թ. նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի պետ և ստացել համայնքային ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
2019 թ. նշանակվել է աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ:
2020 թ. ապրիլին նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ:
2022 թ․ հոկտեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր։