Ռուստամ Բադասյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
1991թ, հունվարի 27, Երևան
Կրթություն
2011 թ. ավարտել է Երևանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ բակալավրի աստիճանով
2013 թ. ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով
2015 թ. ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր
Աշխատանքային գործունեություն
2012-2013 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ
2013-2014 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ
2014-2015 թթ. - Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան
2015-2018 թթ. ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն
2018-2019 թթ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
2019-2021 թթ. - ՀՀ արդարադատության նախարար
2021թ․ օգոստոսի 4-ից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:
2018 թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: