Հովհաննես Մարտիրոսյան
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
22 դեկտեմբերի 1979թ, ք. Երևան
Կրթություն
1996-2001թթ. սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում
Աշխատանքային գործունեություն
2001-2002թթ. - Շենգավիթի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ։
2002-2007թթ. - Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր
2007-2011թթ. - Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ավագ օպերլիազոր
2011-2012թթ. – Քրեական հետախուզության գլխավոր վարչության անձի դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատուկ կարևոր գործերով ավագ օպերլիազոր
2012-2013թթ. - Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ
2013-2014թթ. - Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի առաջին բաժանմունքի պետ
2014-2015թթ. - Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ
2015-2017թթ. - Կենտրոնական բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ
2017թ. հունվար-նոյեմբեր - Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ
2017-2018թթ. - Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ
2018-2019թթ. - Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ
2019թ. հունիս-նոյմեբեր - Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ
2019-2020թթ. - Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պետ
2020թ հունվար-օգոստոս- ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի պետ
2020թ. օգոստոսի 11-ին սեփական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ ՀՀ ոստիկանությունում երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ, ազատվել է ոստիկանությունում ծառայությունից
2020թ. օգոստոսի 17-ի ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանով նշանակվել է նախարարի խորհրդական
2021թ. ապրիլի 22-ի ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն ենթակա բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Այլ տվյալներ
Ոստիկանության պահեստի գնդապետ է:
2008թ. «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան
2013թ. «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության 2-րդ աստիճանի» կրծքանշան
2014թ. «Ծառայության ընթացքում աշխատանքային բարձր ցուցանիշներ ապահովելու համար» ոստիկանության պետի կողմից պատվոգիր
2015թ. «Օրենքի պատվար» մեդալ
«Ոստիկանությունում երկարամյա ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի» մեդալներ։
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի։