հինգշաբթի, 9 մայիսի 2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Թանոս Արվանիտիսին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ Հայաստանի համագործակցությունը՝ անդրադառնալով համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում կատարված բարեփոխումներին, այդ թվում ընդգծելով կանխիկի կրճատման, ինչպես նաև եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Զրուցակիցները քննարկել են Կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը՝ անդրադառնալով պետություն-մասնավոր գործընկերության, հանրային ներդրումների կառավարման և բյուջետային գործըթնացների արդյունավետության բարձրացմանը: