Որոնում

Բաժանորդագրություն
Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:
Թեժ գիծ
+374 (10) 527-000
Տառատեսակներ
«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:
Տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2011 թվականի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը: Օրակարգային երկրորդ հարցով հաստատվել է հիմնադրամի 2011 թվականի տարեկան հաշվետվությունը,... մանրամասն »
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Ժան-Մարկ Էյրոյին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Էյրոյին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ այդ բարձր առաքելության իրականացման գործում:
Հայ և... մանրամասն »
Քննարկվել է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳԾՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն: Վերջինիս մասնակիցներն իրենց դիտարկումներն են ներկայացրել օրինագծի վերաբերյալ և առաջարկել լրամշակել այն:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Օրենքն իր մեջ պետք է պարունակի... մանրամասն »
Ուշադրության կենտրոնում է սոցիալական ոլորտը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, մաղթել քաջառողջություն և արգասավոր աշխատանք։
ՀՀ կառավարությունը ՀՀ նախարարներին, պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարներին պարտավորեցրել է ի գիտություն ընդունել ՀՀ... մանրամասն »
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ՌԴ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, որում ասված է.
«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ձեր... մանրամասն »
Վարչապետն այցելել է Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այցելել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն՝ տեսակցել մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին: Վարչապետը զրուցել է նրանց հետ և մաղթել առողջություն:
Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ տուժածների առողջական վիճակը... մանրամասն »
Հրատապ հարցեր` Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, կայքի այցելուներ: Կառավարության օրակարգի ամենահրատապ ու հատուկ ուշադրություն պահանջող խնդիրներն առանձին էջով ներկայացվում են այստեղ: Կայքի այս բաժինը մշտապես փոփոխվում է և համալրվում թարմ տեղեկություններով: Եթե հետաքրքրված եք ՀՀ կառավարության գործողությունների, ռազմավարական ծրագրերի և դրանց ժամանակացույցերի մանրամասներով, ընտրեք և այցելեք համապատասխան հատվածը:
![]()
1) 2012 թ. գերակա խնդիրները
2) Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության արդյունքներ
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության արդյունքներ
3) էլեկտրոնային կառավարում
www.e-gov.am կայքը ներկայացնում է ՀՀ պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքներն ու տվյալների հիմնապաշարները: Այս նախաձեռնությամբ առաջին անգամ ներկայացվում են “Ինտերակտիվ բյուջե”, “ՊՈԱԿ-ների ֆինանսավորում” բաժինները: Ներկայացված են նաեւ ՀՀ կառավարության եւ վարչապետի որոշումները, “ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգ”, “Մեկ անձից կատարվող գնումներ”, “Հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ”, “Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային հայտերի ընդունման համակարգ”, “Մտավոր սեփականության գործակալության տեղեկատվական որոնման համակարգ” “Էլեկտրոնային ստորագրություն”, եւ “Էլեկտրոնային վիզա (e-visa)” բաժինները:







