Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Խորհուրդներ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ

Կանոնադրություն (346 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ | Հավատարմագրման հանձնաժողով

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1486–Ն որոշմամբ: Հիմնադրամը որակի ապահովման գործընթացներ է իրականացնում նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով: ՈԱԱԿ-ի նպատակն է աջակցել մասնագիտական ուսումնական հաստատություններին` ստեղծելու կրթության որակի ապահովման մշակույթ` Հայաստանի օրենսդրությանը համապատասխան:
Հիմնադրամը խթանում է մասնագիտական կրթության չափորոշիչների ապահովումը և որակի շարունակական բարելավումը՝ նպաստելով կրթական համակարգի ինքնավարությանը և հաշվետվողականությանը:
 

Գիտատեխնիկական խորհուրդ

Կանոնադրություն (53 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2010 թվականի ապրիլի 7-ի N 230-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը նպաստելու, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման, արդյունաբերության ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման նպատակով: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։ Խորհրդի անդամներն են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոռեկտորը (գիտական կենտրոնի տնօրեն), հասարակական կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ: Խորհրդի քարտուղարության աշխատանքները համակարգում է կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը:

 

Գործարարության աջակցման խորհուրդ

Կանոնադրություն (6 Մբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի հրամանագրով՝ գործարարության աջակցման, ներդրումների խթանման և վարչարարական խոչընդոտների վերացման նպատակով: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը (խորհրդի փոխնախագահ), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարները, Երևանի քաղաքապետը, ԶՀԳ ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը և գործարար համայնքի ներկայացուցիչներ, որոնց անհատական կազմը ձևավորվում է ռոտացիոն կարգով /50 գործարարներ/: Խորհրդի անդամների կազմի ընտրությունը կատարվում է տարին մեկ անգամ՝ ՀՀ վարչապետի որոշմամբ:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման կառավարման խորհուրդ

Կանոնադրություն (32 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետի 2012 թվականի սեպտեմբերի 29-ի N 941-Ն որոշմամբ` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման գործընթացը համակարգելու նպատակով: Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաuտանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու մասին» N 952-Ն որոշմամբ նախատեսված` պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմին-ների, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների կողմից իրականացվելիք աշխատանքներում համագործակցությունն է: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը: Խորհրդի անդամներն են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ ֆինանսների և ՀՀ առողջապահության նախարարները, Երևանի քաղաքապետը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալը, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետը: Խորհրդի քարտուղարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունն է:

Կայուն զարգացման ազգային խորհուրդ

Կանոնադրություն (38 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Կայուն զարգացման ազգային խորհուրդը ռազմավարական որոշումներ կայացնող մարմին է, որում ընդգրկված են թե' պետական, թե' քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ` ՀՀ վարչապետի նախագահությամբ: Կազմավորված է ԿԶԾ աշխատանքային խումբ, որն իրականացնում է ծրագրի ընթացիկ աշխատանքների կառավարումը: Այստեղ նույնպես մեծամասնություն են կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Աշխատանքային խումբը ղեկավարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ

Նախկինում գործող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ստեղծվել էր ՀՀ նախագահի 2004 թվականի հունիսի 1-ի հրամանագրով: ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 10-ի N 14 արձանագրային որոշմամբ ընդունված «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգով նախատեսվել են նոր կառուցակարգային փոփոխություններ, որոնց շրջանակներում Կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդը պետք է ստեղծվեր ՀՀ կառավարության որոշմամբ: Ելնելով Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական և արդյունավետ իրականացման համար պետական լիազորված մարմինների գործունեության համադրման և կոռուպցիայի առաջացման ու տարածման պատճառները վերացնելու անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարությունը 2015 թվականի փետրվարի 19-ին ընդունել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշումը, որով ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը, իսկ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից ներկայացուցիչ, հանրային խորհրդի նախագահը, Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչը։ Խորհրդի քարտուղարությունն ապահովում է ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժինը: Տե՛ս ավելին կայքի գլխավոր էջի Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ բաժնում:

 

 

Հայագիտության հարցերով խորհուրդ

Կանոնադրություն (31 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2010 թվականի սեպտեմբերի 29-ի N 790-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետությունում հայագիտական աշխատանքները համակարգելու, հայագիտության ասպարեզում նկատվող տեղաշարժերը ժամանակին արձանագրելու և կանոնակարգելու, նրա արդյունավետ և հեռանկարային զարգացման օրինաչափությունները նախանշելու նպատակով: Խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարը, ՀՀ սփյուռքի նախարարը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը, ՀՀ ԳԱԱ պատմության, արվեստի արևելագիտության ու հնագիտության և ազգագրության, Հ. Աճառյանի անվան լեզվի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչը, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Մատենադարան» «Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երևանի պետական համալսարանի ռեկտորը, ԵՊՀ պատմության և բանասիրական ֆակուլտետների դեկանները, հայոց լեզվի ու հայ գրականության ամբիոնների վարիչները, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանը և հայոց պատմության ամբիոնի վարիչը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրենը: Խորհրդի քարտուղարության աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչությունը:
 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ (ՀԵՀ)

Կանոնադրություն (143 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 11-ի N 520 որոշմամբ ստեղծված «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամը` հոգաբարձուների խորհրդի 2010 թվականի հունիսի 9-ի N 1 որոշմամբ, վերանվանվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի: Հիմնադրամի առաջնային նպատակներից են` աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացմանը, մասնակցել Հայաստանում և արտերկրում երիտասարդական դաշտի, երիտասարդության ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքման, համակարգման և հրապարակման կազմակերպմանը, կազմակերպել Հայաստանի մշակութային, գիտակրթական և պատմական ժառանգության տարածումն ու ներկայացումը արտերկրում, աջակցել շնորհաշատ երիտասարդներին, աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, մասնակցել բնապահպանության, առողջապահության, զանգվածային լրատվության և հրատարակչական գործունեության, երիտասարդների սոցիալական պաշտպանության, սպորտի, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ կրթության և գիտության նախարարը, ՀՀ սփյուռքի նախարարը, ՀՀ ԱԺ պատգամավորը, ՀՀ Նախագահի օգնականը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչութան պետը:

Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ

Կանոնադրություն (52 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 891-Ն որոշմամբ` հանրապետության անտառների վերականգնման գործընթացին աջակցելու և անտառների զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով։ Հիմնադրամի կառավարման մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը և հիմնադրամի կառավարիչը` գործադիր տնօրենը։ Հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։
Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, Երևանի քաղաքապետը, Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու մարզպետները, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ գյուղատնտեսության նախարարների տեղակալները, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահը, Հայաստանի գրողների միության անդամներից մեկը, Կանաչների միության նախագահը, Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահը։
 

Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ

Կանոնադրություն (73 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2012 թվականի փետրվարի 29-ի N 178-Ա որոշմամբ` Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման աշխատանքների համակարգման, արդյունքների քննարկման և հաստատման նպատակով: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։ Խորհրդի անդամներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարը (խորհրդի նախագահի տեղակալ), ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը (խորհրդի քարտուղար), ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ վարչապետի խորհրդականը, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամը, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տնօրենը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, հասարակական, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ռոտացիոն կարգով խորհրդի կազմում ընդգրկվում են գործարար համայնքի ներկայացուցիչներ: Խորհրդի քարտուղարության աշխատանքները համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչությունը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ

Կանոնադրություն (88 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ նախագահի 2011 թ. սեպտեմբերի 17-ի ՆՀ-246-Ն հրամանագրով` գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով։
Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդականը, ՀՀ արդարադատության, էկոնոմիկայի ֆինանսների նախարարները: ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանված են բարեփոխումների գործընթացում ընդգրկվող հետևյալ ոլորտները` տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտ, գյուղատնտեսության և ջրային տնտեսության կառավարման ոլորտ, մշակույթի, առողջապահության, սոցիալական հարցերի, կրթության և գիտության ոլորտ, ձեռնարկատիրական, ֆինանսական, հարկային և մաքսային ոլորտ, արտակարգ իրավիճակների ոլորտ, էներգետիկայի, բնական պաշարների, բնապահպանության ոլորտ, արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների ոլորտ, իրավապահ մարմինների և արդարադատության ոլորտ, սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտ, տրանսպորտի և կապի ոլորտ, քաղաքաշինության ոլորտ, քաղաքացիական ավիացիայի ոլորտ, հողային հարաբերությունների և անշարժ գույքի կադաստրի ոլորտ, պետական գույքի կառավարման ոլորտ, ֆինանսական շուկաների ոլորտ, հանրային ծառայությունների կարգավորման ոլորտ և տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտ:

 

Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ

Կանոնադրություն (77 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2011 թվականի հուլիսի 7-ի N 638-Ն որոշմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում գործարար միջավայրի բարելավման հարցերով պետության և գործարար համայնքի արդյունավետ երկխոսությունն ապահովելու նպատակով: Խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը, գործարար համայնքի և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները: Գործարար համայնքը ներկայացնում են հինգ ներկայացուցիչներ, որոնք ընդգրկվում են հինգ տարի ժամկետով: ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի գործունեության կազմակերպչական-մեթոդական ապահովումն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը, որի աշխատակարգն ու կառուցվածքը հաստատվում է խորհրդի կողմից:

 

Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդ

Կանոնադրություն (67 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1152-Ա որոշմամբ՝ որպես ազգային մեխանիզմ, որը համակարգում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովումը: Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարության, սեռով պայմանավորված՝ խտրականությանն ու բռնությանն առնչվող հիմնահարցերի, դրանց կարգավորմանն ուղղված ռազմավարական և մարտավարական ծրագրերի իրականացման գործընթացների համակարգումն է՝ պետական քաղաքականության բոլոր ոլորտներում և հանրային կառավարման բոլոր մակարդակներում:
Խորհրդի կազմում ընդգրկվել են գործադիր և օրենսդիր իշխանության, ինչպես նաև դատական համակարգի առավել աչքի ընկնող գործիչներ։ Խորհրդի քարտուղարության աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչությունը:

 

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ

Կանոնադրություն (99 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 162 որոշմամբ` բնակչության կենսամակարդակի բարելավման` համայնքային մակարդակի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի իրականացմամբ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների տեղական նշանակության խնդիրների կարգավորման կարողությունների զարգացման նպատակով։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։ Կազմում ընդրկված են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ ֆինանսների, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության նախարարները, Երևանի քաղաքապետը, «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության գլխավոր տնօրենը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը, «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրենը։

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհուրդ

Կանոնադրություն (98 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի N 892-Ա որոշմամբ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման համար միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված միջոցների կառավարման նպատակով։ Խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության նախարարները, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը։ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի քարտուղարը նշանակվում է խորհրդի կազմից։ Խորհրդի անհատական կազմը հաստատվում է ՀՀ վարչապետի որոշմամբ։

Ջրի ազգային խորհուրդ

Կանոնադրություն (77 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի N 532-Ն որոշմամբ։ Խորհուրդը միջբնագավառային մասնակցության միջոցով քննարկում և առաջարկություններ է ներկայացնում ջրի ազգային քաղաքականության, ջրի ազգային ծրագրին ու բնագավառին վերաբերող այլ իրավական ակտերի վերաբերյալ։ Ջրի ազգային խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։
Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության, ՀՀ քաղաքաշինության նախարարները, ՀՀ վարչապետի խորհրդականը, ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետը, ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետը, ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորը։
Խորհուրդն ունի քարտուղարություն և իր կազմից ընտրում է խորհրդի քարտուղար։
 

Վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ

Կանոնադրություն (161 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 785-Ա որոշմամբ` ՀՀ-ում իրականացվող ազգային երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդների մասնակցության խթանման նպատակով։
Խորհրդի նպատակը ՀՀ ազգային երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելն է, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելը։
Խորհրդի կազմի մեջ հավասար թվով ընդգրկվում են երիտասարդության խնդիրներին առնչվող պետական մարմինների և ազգային երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածի ներկայացուցիչներ: Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Խորհրդի նախագահի տեղակալն ի պաշտոնե ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի երիտասարդությանն առնչվող հարցերը համակարգող տեղակալն է։ Վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի քարտուղարը նշանակվում է  խորհրդի  ոչ պետական հատվածը ներկայացնող անդամներից։
 

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ

Կանոնադրություն (37 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ նախագահի 2001 թվականի  հուլիսի 20-ի հրամանագրով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու նպատակով: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը: Խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը (խորհրդի փոխնախագահ), ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ սփյուռքի,  ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարների տեղակալները, ԶՀԳ ՓԲԸ-ի գործադիր տնօրենը և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետ ներկայացուցիչներ, որոնք, վարչապետի որոշմամբ, տարին մեկ անգամ  փոխվում են ռոտացիոն կարգով:

Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ

Կանոնադրություն (64 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1135-Ն որոշմամբ`Հայաստանում տեսչական բարեփոխումների իրականացման նպատակով: Խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետը։ Խորհրդի անդամներն են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետը, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ բնապահպանության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների ՀՀ ֆինանսների, ՀՀ արդարադատության նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը, Երևանի քաղաքապետը, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի տնօրենը, Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահը, Հայաստանի արտահանողների ասոցիացիայի նախագահը, «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենը: Խորհրդի քարտուղարության աշխատանքները համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամ

Կանոնադրություն (165 Կբ) | Խորհրդի կազմ | Նիստեր, հաշվետվություններ

Ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 20-ի N 746 որոշմամբ՝ ՀՀ-ում և սփյուռքում գիտական մտքի համախմբման, գիտահետազոտական գործունեության իրականացման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, կրթամեթոդական նոր մեխանիզմների մշակման ու ներդրման, տեղեկատվական ցանցի ստեղծման, հրատարակչական գործունեության իրականացման, գիտական սեմինարների, գիտաժողովների, համաժողովների անցկացման և օրենքով չարգելված այլ գործունեության նպատակներով։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը։ Խորհրդի կազմում ընգրկված են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ սփյուռքի նախարարները, Գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ՀՀԿ նախագահի տեղակալը, ինչպես նաև հասարակակն կազմակերպությունների և Հայաստանյայց առաքելական եկեղեցու ներկայացուցիչները: 2012 թվականին նորացվել է «Նորավանք» հիմնադրամի կանոնադրությունը՝ համապատասխանելով այն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին: