«Հրապարակումը» լրագրողական հետաքննություն է` մեծ ռեպորտաժի ժանրում: Հեռարձակվում է Հանրային հեռուստատեսությամբ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ, ժամը 19:00-ին:
Մենք նաև համացանցում ենք (հաղորդման բլոգը hraparakum.livejournal.com), որտեղ սպասում ենք ձեր գնահատականին ու առաջարկած թեմաներին:
«Հրապարակում» աշխատում են` Ալինա Խուդոյանը, Հասմիկ Առաքելյանը, Կարինե Հունանյանը, Գայանե Սահակյանը, Արսեն Հովհաննիսյանը, Սամվել Բաբասյանը, Արթուր Գևորգյանը, Գևորգ Գալստյանը:
Ալինա Խուդոյան - Գնալ կառավարության ծրագրերի հետքերով, հայտնաբերել գերատեսչական այս կամ այն օղակի թերացումները, տեսնել թե մինչև ուր են հասնում և իրականության մեջ որքանով են արդյունավետ պետական բարեփոխումները։ Այս ամենը համեմել լրագրության ժամանակակից նրբերանգներով ու ստանալ նոր հրապարակում։ Ահա այն խնդիրը, որ դրվել է մեր առջև։ Արդյունքում ստացվում է հաղորդաշար` «Հրապարակում» կամ հրապարակից, որտեղ կառավարության շենքն է։ Մեր հաղորդաշարը հաստատում է, որ այստեղից տեսանելի են հասարակության մեջ առկա ամենաարդիական խնդիրները, որոնք շատ հաճախ առաջ քաշելով, մեր ստեղծագործական թիմը կարողանում է հասնել դրանց լուծմանը։ Դա թերևս մեր մեկամյա աշխատանքի ամենամեծ ձեռքբերումն է։
Կարինե Հունանյան - Պետական գերատեսչության լրագրող լինելու միտքը ինձ սկզբում խիստ ձանձրալի թվաց` պաշտոնական լրատվություն ու ոչ մի լրագրողական էնտուզիազմ։ Եկա աշխատանքի ընդունվելու միայն գումար վաստակելու նպատակով։ Բայց առաջին իսկ հաղորդումից հասկացա, որ սխալվել եմ…. Հմտությունները դրսևորելու, լրագրողական ամենատարբեր իրավիճակներում հայտնվելու պակաս «Հրապարակում» թիմի և ոչ մի անդամի համար չկա։ Հիմա արդեն ֆինանսական նպատակն ամենավերջին հորիզոնականում է։ Այստեղ աշխատանքը, նախ և առաջ իմ հոբբին է։ Ակտիվ ռիթմ, սուր թեմաներ, օրակարգային խնդիրներ, աշխատանքի տրամադրող մթնոլորտ։ «Հրապարակում»-ում իսկապես թեժ է։
Հասմիկ Առաքելյան - Աշխատանքային եռուն ռիթմ, հետաքրքիր ու հրատապ թեմաների բուռն քննարկումներ։ «Հրապարակումի» այս առօրյան անփոխարինելի է դարձել ինձ համար... Սիրում եմ իմ աշխատանքը, ապրում եմ դրանով։
«Հրապարակում»-ում միշտ առկա է այն զգացողությունը, թե գտնվում ես իրադարձությունների առանցքում։ Հաճելի և միաժամանակ պարտավորեցնող զգացողություն, որ վստահաբար օգնում է ստեղծագործելիս։
Ուրբաթ, 17 Մայիս 2013
Որ կարկուտը ծեծած տեղը չծեծի
Ուրբաթ, 17 Մայիս 2013
Աղմկահարույց խողովակների հետքերով
Երեքշաբթի, 14 Մայիս 2013
Գյուղացուց թուղթ մի՛ ուզեք
Ուրբաթ, 3 Մայիս 2013
Դեղարտադրություն` նոր ստանդարտներով
Երեքշաբթի, 30 Ապրիլ 2013
Երևանյան կիսակառույցների ճակատագիրը
Ուրբաթ, 26 Ապրիլ 2013
Ինչու՞ է դատարկ բողոքի արկղը կադաստրում
Երեքշաբթի, 23 Ապրիլ 2013
Օպերայի բեմից մինչև գորգի վիրտուալ թանգարան. մշակութային 2013
Չորեքշաբթի, 17 Ապրիլ 2013
2013-ի լավագույն բիզնես-լեդիները
Ուրբաթ, 12 Ապրիլ 2013
Գինեգործներն ավելացրել են արտահանումը
Երեքշաբթի, 9 Ապրիլ 2013
Սոցիալական նոր գործելաոճ. անհատական դեղատոմսեր
Ուրբաթ, 5 Ապրիլ 2013
350 նոր աշխատատեղ Չարենցավանում
Երեքշաբթի, 2 Ապրիլ 2013
Նոր ծառայություն. սոցիալական աշխատող
Ուրբաթ, 22 Մարտ 2013
Հասանելի կրթություն. ուսանողական էժան վարկեր
Երեքշաբթի, 19 Մարտ 2013
Նորակառույցներ երիտասարդ մասնագետների համար
Ուրբաթ, 8 Մարտ 2013
Դեպի Հայաստան. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐ


