Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հարցազրույցներ, ճեպազրույցներ

Ուրբաթ, 10 Մարտի 2017

Հատվածներ Կարեն Կարապետյանի «Reuters» գործակալությանը տված հարցազրույցից

«Հայաստանն ակնկալում է կայուն տնտեսական աճ՝ սկսած 2018 թվականից». ՀՀ վարչապետ

«Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որոնց արդյունքում կկրճատվեն պետական ծախսերը, կվերացվեն մասնավոր ներդրումների ճանապարհին առկա խոչընդոտները, որպեսզի հաջորդ տարի երկրի տնտեսությունը դրվի կայուն հիմքերի վրա»,-ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը «Reuters» գործակալությանը տված հարցազրույցում:

Վարչապետը նշել է, որ նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը մասնավոր հատվածի հետ համատեղ պետք է մշակի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Նա իրատեսական է համարում այս տարի 850 մլն դոլար ընդհանուր ծավալով ներդրումների ներգրավումը, մեծ մասը՝ մասնավոր հատվածից:

Կարեն Կարապետյանի կարծիքով՝ «մենք կկարողանանք դիմակայել մարտահրավերներին և հասնել 3,2 տոկոս տնտեսական աճի ընթացիկ տարում»: «Հենց որ կայունացնենք տնտեսական իրավիճակը, 2018 թվականին կարող ենք ունենալ հաստատուն տնտեսական աճ», - ասել է Կարապետյանը:

Վարչապետը նշել է նաև, որ կառավարության ուշադրության կենտրոնում կլինի կոռուպցիայի դեմ պայքարը:

Տես՝ հարցազրույցը