Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 8 սեպտեմբերի 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին










 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխնախարար Սուրեն Կարայանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նախ կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է ԵԱՏՄ անդամ երկրների միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով:
ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները քննարկել են ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կառավարությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել են ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը, ծառայությունների միասնական շուկայի ձևավորմանը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ հայկական կողմն աջակցում է նիստում ներառված և համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ընդգրկում են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է այն քայլերը, որոնք ուղղված են արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը և խորացմանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այս համատեքստում ընդգծելով Հայաստանի Հանրապետության հարուստ փորձն ու մասնագիտացումը՝ ՀՀ վարչապետը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը Եվրասիական ինժեներական կենտրոնի համար հարթակ տրամադրելու հարցում: Իր խոսքում Հովիկ Աբրահամյանը կարևորել է մակրոտնտեսական և դրամավարկային քաղաքականության իրականացման գործում փոխհամաձայնեցված փորձի փոխանակումը:
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով կատարելու ակտիվացման և դոլարացման կրճատման ուղղությամբ: Վարչապետը նշել է, որ արդիական է նաև փոխհամաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցերով փորձի փոխանակումը և այս համատեքստում կարևորել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջև ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտրաշրջանառությունը ռուբլիով, առանց դոլարի իրականացնելու գաղափարը:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի՝ Եվրոպական միության հետ համագործակցության կարևորությանը, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հաշվի առնելով Եվրոպական միության հետ առևտրատնտեսական հարցերով բանակցությունների կուտակած փորձը, Հայաստանը պատրաստակամ է աջակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՄ-ի հետ համապատասխան երկխոսության ձևավորմանը, ինչը կնպաստի ինտեգրացիոն գործընթացների զարգացման փոխշահավետության և փոխլրացնող սկզբունքի ապահովմանը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով որոշվել է հաջորդ նիստն անցկացնել Հայաստանում:
Նիստի վերջում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և այլ հարցերում:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո վարչապետները մասնակցել են «RFID» տեխնոլոգիաների ցուցադրությանը, այցելել «Կորոբչիցի» ագրոտուրիստական համալիր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ