Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 22 մայիսի 2016

Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին








Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 20-22-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ յուրաքանչյուր տարի ուսանողության կողմից հայաստանյան և համաշխարհային տնտեսական թեմաների ու հիմնախնդիրների քննարկումը դարձել է ավանդույթ: «Ուրախալի է, որ այս տարի գիտաժողովում ընդգրկվել են նաև աշխարհի տարբեր երկրների ուսանողներ: Որպես ՀՀ կառավարության ղեկավար՝ ցանկանում եմ նշել, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական բոլոր այն ռացիոնալ քննարկումներին, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրի տնտեսության զարգացմանն ու մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսական իրողություններն իրենց արտացոլումն են ստանում նաև մեր տնտեսության մեջ: Ըստ նրա՝ դրանց գումարվում են նաև մեր երկրի առանձնահատկությամբ պայմանավորված խնդիրները, ինչի ծանր և պատասխանատու լուծումը կառավարության ուսերին է: «Ակնհայտ է, որ մենք ունենք անհրաժեշտ կամք և ցանկություն՝ կրկնապատկելու ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրի տնտեսական զարգացմանը, արդյունքում նաև ինքնաբավ և բարեկեցիկ կենսապայմանների ապահովմանը: Տեղյակ եմ, որ եռօրյա այս գիտաժողովի ընթացքում քննարկվել են և լսվել միջազգային տնտեսական հարաբերություններին, ազգային մրցունակության բարձրացմանն ու մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր և զեկույցներ: Համոզված եմ, որ այն կրթված, հայրենասեր և գեղեցիկ երիտասարդությունը, որ ունենք այսօր, ի զորու է առաջադրել ոչ միայն մասնագիտական կարծիքներ ու առաջարկներ, այլև իր մեծ նպաստը բերել մեր պետության զարգացման գործին»,- նշել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը զրուցել է գիտաժողովի մասնակիցների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի:
«Համաշխարհային տնտեսական մարտահրավերներ» խորագրով գիտաժողովին մասնակցել են աշխարհի 7 երկրների 15 համալսարանների շուրջ 100 ուսանողներ: Աշխատանքային երեք օրերի ընթացքում գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով և մրցութային 3 բաժիններում ներկայացրել միջազգային տնտեսական հարաբերությունների և ազգային մրցունակության բարձրացման հարցերին վերաբերող զեկույցներ:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ