Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 22 օգոստոսի 2016

Վարչապետը ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը








Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: Ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է, որ գոյության 14 տարիների ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել հազարավոր երիտասարդների Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: «Այս եռամիասնությունն ամրապնդում է մեր պետականությունը և նպաստում ազգային արժեքների ու գաղափարների տարածմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդության հարցերը: Ներդրված և իրականացվող ծրագրերի նպատակն է ոչ միայն լուծել խնդիրները կարճաժամկետ հեռանկարում, այլև ստեղծել կայուն հիմքեր և ապահովել երիտասարդության համակողմանի զարգացման համար նպաստավոր պայմաններ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ ներկայիս համաշխարհային քաղաքական և տնտեսական գործընթացները լայնածավալ խնդիրներ են առաջադրում, որոնք սրընթաց տարածվում ու մեծ ազդեցություն են գործում: Վարչապետի խոսքով՝ այդ մարտահրավերներին դիմակայելու գործում մեծ է նաև երիտասարդների դերը, քանզի հզոր է այն ազգը, որի երիտասարդը մտահոգ է իր երկրի ապագայով, կրթված է և նպատակասլաց: ««Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի անցկացմամբ մենք հերթական անգամ կընդգծենք ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով օժտված երիտասարդների համախմբման կարևորությունը, ինչը նպաստում է մեր պետության հետագա զարգացմանը: Յուրաքանչյուր նման հայանպաստ, ազգանվեր ծրագիր էլ ավելի է ամրապնդում Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերը և նպաստում հայ ազգի մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը»,- ընդգծել է վարչապետը՝ հավաքի մասնակիցներին մաղթելով հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:
Հավաքի բացումից հետո հանրապետության վարչապետը զրուցել է բազեականների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը, արտաքին տնտեսական կապերին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթության, գիտության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
«Բազե» ամենամյա հավաքին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, իսկ ճակատները 15-ական ջոկատներից: 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցելու են ինտելեկտուալ, մշակութային և սպորտային մրցույթներում:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ