Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 հոկտեմբերի 2016

Վարչապետն ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին









Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ամերիկյան «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետներին: 2015 թ. սկսած՝ այս բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի տեղական մարմնի տեխնիկական աջակցությամբ մեր երկիր են ժամանում շուրջ հինգ տասնյակ բարձրակարգ բուժմասնագետներ (այդ թվում՝ նաև սփյուռքահայեր), ովքեր անվճար բժշկական ծառայություններ են մատուցում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի հիվանդանոցում:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել «Գլենդեյլ-Ադվենտիստ»-ի բուժանձնակազմին մարդասիրական կարևոր առաքելության և կատարվող աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ կառավարությունն իր ծրագրում մեծ տեղ է հատկացրել առողջապահության ոլորտի բարեփոխումներին՝ նպատակ ունենալով կառավարման նոր մշակույթ ձևավորել համակարգում, և այս առումով ողջունելի է ցանկացած դրական փորձ:
Կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերտսը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և մանրամասներ ներկայացրել 2016 թ. հոկտեմբերի 16-21-ը Նոյեմբերյանի հիվանդանոցում իրականացված աշխատանքների վերաբերյալ: Նա նշել է, որ առաքելության նպատակն է՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ համայնքներում բժշկական հաստատությունների կայացմանը, բուժանձնակազմերի միջև փորձի փոխանակմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը: «Գլենդեյլ-Ադվենտիստ»-ի նախագահն արդյունավետ է գնահատել ծավալված համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել և ընդլայնել գործընկերությունը:
Հանդիպմանն արծարծվել են Հայաստանում առողջապահական համակարգի մրցունակության բարձրացմանը, բժշկական մենեջմենթի որակի բարելավմանը, հանրային առողջապահությանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, կադրերի վերապատրաստմանը, սփյուռքահայության ներուժի լիարժեք իրացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է համագործակցության շարունակականությունը և հանձնարարել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ համատեղ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ