Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 24 հունվարի 2017

Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետերը










Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի «Գորկի» կեցավայրում ընդունել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
ՌԴ և ՀՀ վարչապետերի միջև տեղի է ունեցել առանձնազրույց, որին հաջորդել է Դմիտրի Մեդվեդևի և Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով:
ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ողջույնի խոսքում նշել է. «Հարգելի Կարեն Վիլհելմի,
սրտանց ողջունում եմ Ձեզ: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է մեր երկիր: Մենք Հայաստանի հետ ունենք առանձնահատուկ, դաշնակցային հարաբերություններ, և մշտապես կան քննարկելու հարցեր: Կարևոր է, որ Ձեր այցի կապակցությամբ պատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են մեր համագործակցության զարգացմանը: Հույս ունեմ, որ դրանք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը և մարդկային շփումների սերտացմանը:
Մենք Ձեզ հետ կքննարկենք տնտեսական օրակարգը: Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած միջազգային կոնյունկտուրային, չնայած էներգակիրների գների փոփոխությանը՝ մեր առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման և արտադրանքի մատակարարման մասին, ապա նախորդ տարի գրանցեցինք 70 տոկոս աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունք է: Բայց կան նաև մի շարք այլ հարցեր՝ և՛ ներդրումային, և՛ հումանիտար: Եկեք այդ ամենի մասին խոսենք: Սրտանց Ձեզ ողջունում եմ, մաղթում եմ հաջող այց Ռուսաստանի Դաշնություն»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր խոսքում ասել է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոսկվա այցելելու հրավերի և մեր պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության համար: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ լավ կլինի:
Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ հայ-ռուսական համագործակցության ակտուալ ուղղությունները քննարկելու համար, և ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ մեր պատվիրակությունը եկել է շատ դրական և գործնական տրամադրվածությամբ:
Ավանդաբար մեր՝ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը բավական հագեցած է: Ինչպես Դուք արդեն նշեցիք, վերջին տարիներին համաշխարհային բարդ կոնյունկտուրայի պայմաններում մեր կառավարություններին հաջողվել է առաջ շարժվել: Գիտեք, որ ռուսաստանյան կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ հանգստանալ, և այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու և նոր ազդակ հաղորդելու ուղղությունները: Այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով, և մենք մեծապես կողջունենք ռուսաստանյան կապիտալի ներգրավումը: Այս համատեքստում մենք այսօր եկել ենք մի շարք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները: Ես նույնպես վստահ եմ, որ կառուցող
ական զրույց է լինելու: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար»:
Աշխատանքային նախաճաշի շրջանակում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվելու են Հայաստանի և Ռուսաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ