Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն

2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (“Open Government Partnership”) նախաձեռնությանը:
Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Նախաձեռնությունը համակարգվում է միջկառավարական հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է ութ հիմնադիր պետություններից` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա և Միացյալ Թագավորություն:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների ծրագիրը
2012թ. ապրիլի 5-ին Մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում հավանության արժանացավ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշումը: Ծրագիրը կազմել է ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը, որը ղեկավարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ծրագրի հիմնական դրույթները նպատակաուղղված են Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը:
Բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների ծրագիրը պաշտոնապես ներկայացվել է միջազգային հանրությանը 2012թ. ապրիլի 17-18-ին Բրազիլիայում (մայրաքաղաք Բրազիլիայում) կայացած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի տարեկան համաժողովի ժամանակ: Այն ներկայացրել է ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի մասնակցության գործողությունների ծրագրից բխող աշխատանքները ներկայումս համակարգում է համապատասխան աշխատանքային խումբը (ստեղծվել է ՀՀ վարչապետի թիվ 931-Ա առ 29/09/2012 թ. որոշմամբ), որը գլխավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գևորգյանը: Պետական գերատեսչություններից բացի աշխատանքային խմբում ընդգրկված են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, մասնավորապես՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ, “Transparency International” հակակոռուպցիոն կենտրոնը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բաց կառավարման գործընկերության հայաստանյան պաշտոնական կայքէջն է՝  www.ogp.am:
 

 Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացման ինքնագնահատման ամփոփ զեկույց

ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակել է Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացման ինքնագնահատման ամփոփ զեկույցը (հայերեն):

Հայաստանի Հանրապետության Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացման ինքնագնահատման ամփոփ զեկույց (անգլերեն)

 

ԲԿԳ Հայաստանի երրորդ գործողությունների ծրագիր

Սույն թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագիրը:
ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագրը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ երկու Գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկությունները:
Ծրագրի նախագիծն անցել է հանրային քննարկումների և համաձայնեցումների մի շարք փուլերով:
ԲԿԳ-Հայաստան երրորդ գործողությունների ծրագրի համար ստացվել են 70-ից ավելառաջարկություններ, որոնցից ծրագրում ներառվել է 8 հանձնառություն՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց` արտասահման գործուղումների թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների բաց ֆորմատով հասանելիության ապահովումը, լիցենզիաների միասնական շտեմարանի ստեղծումը, զինկոմիսարիատներում մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների սպասարկման մշակույթի ներդրումը և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:
ԲԿԳ երկու ազգային ծրագրերի միջոցով շոշափելի բարեփոխումներ են իրականացրել տնտեսության կարևորագույն ոլորտներում՝ ապահովելու համար Բաց կառավարման մարտահրավերը՝ հանրային ծառայությունների բարելավումը, հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարումը, հանրային օրինավորության խթանումը, հանրային վստահության բարելավումը:
ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագրով ընդլայնվելու է այդ բարեփոխումների շրջանակը, միևնույն ժամանակ ապահովելով նախորդ գործողությունների ծրագրերով ստանձնած պարտավորությունների շարունակականությունը:

ԲԿԳ Հայաստանի Հանրապետության երրորդ գործողությունների ծրագիր (հայերեն)

ԲԿԳ Հայաստանի Հանրապետության երրորդ գործողությունների ծրագիր (անգլերեն)

Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան երրորդ գործողությունների ծրագրում ներառելու նպատակով ներկայացված առաջարկությունների վերաբերյալ ամփոփաթերթ

Բաց կառավարման գործընկերություն - Հայաստան
Երրորդ գործողությունների ծրագիր
գաղափարների մրցույթ

ՀՀ Կառավարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ հայտարարում է գաղափարների մրցույթ՝ Բաց կառավարման գործընկերության գործողությունների նոր` երրորդ ծրագիրը համալրելու նպատակով: Ծրագիրը մասնակցային սկզբունքով մշակված հանձնառությունների համախումբ է, որոնք կոչված են խթանելու կառավարման թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրային մասնակցությունը: Բաց կառավարման գործընկերությունը շեշտադրում է հավակնոտ հանձնառությունների միջոցով բաց կառավարման բարեփոխումներին ուղղված նախաձեռնությունների անհրաժեշտությունը: Գործողությունների ծրագրում ընդգրկվող նախաձեռնությունները կարող են լինել ինչպես նոր, այնպես էլ՝ նախկինում սկսված, ընթացիկ բարեփոխումների շարունակություն:
Առաջնահերթ պահանջ է գործողությունների ծրագրում ներառված յուրաքանչյուր հանձնառության համապատասխանության ապահովումը բաց կառավարման հետևյալ չորս սկզբունքներից առնվազն մեկին՝
1) թափանցիկություն. սա վերաբերում է պետության տնօրինած ամբողջ, այլ ոչ միայն կառավարության գործողությունների մասին տեղեկատվության պրոակտիվ և ռեակտիվ հրապարակմանը, տեղեկատվության ազատության մասին իրավունքի ամրապնդման մեխանիզմներին, կառավարությանը տեղեկությունների հասանելիությանը:
2) hաշվետվողականություն. կանոններ, կարգավորումներ և մեխանիզմներ, որոնք կառավարման ոլորտի դերակատարներին կոչ են անում հիմնավորել իրենց գործողությունները, գործել իրենց ուղղված պահանջներին ու քննադատությանն ի պատասխան, ձախողման դեպքում ընդունել պատասխանատվությունը:
3) մասնակցություն. անհրաժեշտ է մոբիլիզացնել քաղաքացիներին, որպեսզի նրանք մասնակցեն կառավարման քաղաքականության և ծրագրերի վերաբերյալ երկխոսությանը, ապահովեն իրենց ներդրումն ու հետադարձ կապը, որոնք կհանգեցնեն ավելի պատասխանատու, նորարարական և արդյունավետ կառավարման.
4) տեխնոլոգիա և նորարարություն. տեխնոլոգիաների հասանելիություն և դրանցից օգտվելու քաղաքացիների կարողության զարգացում: Տեխնոլոգիական լուծումը պետք է պարունակի հստակ հիմնավորում, թե ինչպես է առաջարկվող հանձնառությունը նպաստում մյուս երեք սկզբունքների՝ աշխատանքների թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության, իրացմանը:

Առաջարկվող հանձնառությունները կարող եք ներկայացնել մինչև ապրիլի 30-ը  ԱՅՍ հղումով:
Ներկայացվելիք հանձնառությունների չափանիշների վերաբերյալ առավել մանրամասն ԱՅՍՏԵՂ:


Լրացուցիչ Չափանիշներ

Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան երրորդ գործողությունների ծրագիրը մշակելիս նախապատվությունը կտրվի այն առաջարկներին, որոնք, բացի նշված Բաց կառավարման գործընկերության չափանիշերի համապատասխանությունից, միաժամանակ միտված կլինեն Միացյալ ազգերի կազմակերպության կողմից հաստատված կայուն զարգացման նպատակների իրականացմանը և համահունչ կլինեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը:

Այն առաջարկությունները, որոնք ենթադրում են նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխությունների կատարման պահանջ (նշված պահանջի ապահովումը դուրս է ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակից), գործողությունների ծրագրում չեն ընդգրկվի:

 

ԲԿԳ Հայաստանի երկրորդ գործողությունների ծրագիր

2014թ. հուլիսի 31-ի ՀՀ կառավարության նիստին հավանության արժանացավ Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության երկրորդ գործողությունների ծրագիրը: Ծրագրում ընդգրկելու նպատակով ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած շուրջ 50 առաջարկություններից ընտրվել են 11-ը, որոնք համապատասխանում են ԲԿԳ արժեքներին և ձևաչափին: Ծրագրի նախագիծն անցել է հանրային քննարկումների մի շարք փուլերով, ինչպես նաև բազմիցս քննարկվել է ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի նիստերի շրջանակներում: Պարտավորություններն ուղղված են հանքարդյունաբերության, առողջապահության, կրթության, տեղական ինքնակառավարման, տեղեկատվու-թյան ազատության և այլ ոլորտներում թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը, հանրային մասնակցության խթանմանը, հանրային օրինավորության ամրապնդմանը, տեղեկատվության մատչելիության խթանմանը:
ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացիական հասարակության հետ քննարկել ծրագրում չընդգրկված առաջարկությունների իրականացման հնարավոր մեխանիզմները ԲԿԳ նախաձեռնությունից դուրս:

 

ԲԿԳ Հայաստանի Հանրապետության երկրորդ գործողությունների ծրագիր (հայերեն)

ԲԿԳ Հայաստանի Հանրապետության երկրորդ գործողությունների ծրագիր (անգլերեն)

 

Ծրագրի անգլերեն տարբերակը տեղադրվել է նաև ԲԿԳ պաշտոնական կայքում.