
Նպատակը
Ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած մամուլի կենտրոնը նախատեսված է կառավարությունում լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառումներ անցկացնելու համար համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով.
- Մամուլի ասուլիսներ
- Ճեպազրույցներ
- Տեսակոնֆերանսներ
- Կառավարության ծրագրերի, հրատարակված նյութերի շնորհանդեսներ
- Հաշվետվությունների ներկայացումներ
- Սեմինարներ
- Կլոր սեղաններ
- Հանդիպում-քննարկումներ
Կենտրոնն իր նոր հնարավորություններով լրացուցիչ աջակցություն է առաջարկում ՀՀ հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումներին` օժանդակելով այդ ծառայությունների համակարգված և ավելի արդյունավետ աշխատանքի իրականացմանը` նրանց տրամադրելով կառավարության քաղաքականությանը, ծրագրերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն, միաժամանակ, լրագրողների համար նախատեսված աշխատասենյակում ներկայացնելով այդ ստորաբաժանումների կողմից ԶԼՄ-ների և հանրության համար հրատարակված տեղեկատվական նյութերը:
Տեխնիկական հնարավորություններ
Ժամանակակից մամուլի կենտրոնը հագեցված է տեղեկատվական, կապի, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում առկա նորագույն տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս լիարժեք իրականացնել կենտրոնի գործառույթները:
- Տեսողական տեղեկատվության արտացոլման համակարգ
- Երևակիչով (պրոյեկտորով) էկրան
- Պլազմային հեռուստացույց/պանել
- Մոնիտորներ
- Ձայնաուժեղացման և սինքրոն թարգմանության համար բազմալիք համակարգ
- Անլար բարձրախոսներ
- Դյուրակիր ընդունիչներ
- Ազդանշանների բաշխման համակարգ
Լուսավորության հատուկ համակարգ հեռուստատեսության համար Մամուլի կենտրոնում նախապատրաստվող տեսանյութերն անհրաժեշտ լուսավորության պայմաններում իրականացնելու համար:
Լրագրողների համար նախատեսված սենյակ՝ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար կառավարությունում աշխատելու բարենպաստ պայմաններ ապահովելու, տեխնիկական հնարավորություն ընձեռելու նպատակով:
Տեղակայված են. հեռախոս, պատճենահանող սարք, տպիչ, ֆաքս, ինտերնետ ցանցին միացված դյուրակիր համակարգիչներ, լրագրողներին անհրաժեշտ և օգտակար նյութերի արխիվ (կառավարության տարբեր տարիների ծրագրերը, հրատարակված տեղեկատվական բնույթի ամբողջ գրականությունը, կառավարության և վարչապետի որոշումները ներառող պաշտոնական տեղեկագրերը) և այլ նյութեր:

