Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Նախկին վարչապետեր

Սահակ Կարապետյան

Սահակ Կարապետյան

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1906թ. Արմավիրի մարզի Արմավիր գյուղում: Ֆիզիոլոգ էր՝ բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ: Կատարել է բազմաթիվ գիտական նորամուծություններ, դրանք վերաբերում են հիմնականում գյուղատնտեսական ոլորտին. կենդանիների բազմացմանը, վերարտադրության ֆունկցիայի խթանմանը: Աշխատել է նաև ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար /1944-1947թթ./:
Հերթական հնգամյա պլանի իրականացման ժամկետը բաժին հասավ Սահակ Կարապետյանին:
Նրա պաշտոնավարության ընթացքում տեղի ունեցավ մեծ ներգաղթը:
Այդ ընթացքում էր նաև, որ տեղի ունեցավ խորհրդային ժողովրդի համար ամենացավոտ իրադարձություններից մեկը՝ 1949թ. բռնագաղթը՝ աքսորը. ավելի քան 12 հազար հայ աքսորվեց Ալթայի մարզ:
Իսկ խորհրդային տնտեսությունը զարգանում էր՝ արձանագրելով հնգամյա պլանի նվաճումները: