Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Նախկին վարչապետեր

Անտոն Քոչինյան

Անտոն Քոչինյան

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1913թ. Լոռու մարզի Վահագնի գյուղում:
Ավարտել է Երևանի Կոմունիստական գյուղատնտեսական դպրոցը: Բարձրագույն կրթություն չէր ստացել: Սակայն օժտված էր բնածին խելքով և խոր հեռատեսությամբ:
Աշխատել է որպես լրագրող, ապաև՝ խմբագիր: Եղել է ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղար /1939-1941/:
Անտոն Քոչինյանն այն քչերից է, որ բավականին երկար՝ ավելի քան 13 տարի, աշխատեց որպես նախարարների /Մինստրների/ խորհրդի նախագահ: Նա տիրապետում էր կուսակցական և պետական ղեկավար աշխատանքների գաղտնիքներին, և լավ գիտեր, թե Կենտրոնի, հարևանների և անգամ ենթականերից յուրաքանչյուրի հետ ինչ «լեզվով» խոսի:
Նրա պաշտոնավարումը համընկավ խրուշչովյան ձնհալի տարիներին, և որոշակի փոփոխություններ կատարվեցին ոչ միայն տնտեսական դաշտում, այլև՝ գաղափարական. Խրուշչովը փորձում էր սահմանափակել կուսակցության գործունեությունը և ավելի շատ տեղ տալ գործադիր մարմիններին:
Անտոն Քոչինյանի պաշտոնավարության ժամանակ սկսեց կառուցվել Արփա-Սևան ջրատարը:
Երևանում մետրոպոլիտեն կառուցելու նախաձեռնությունը պատկանում է Անտոն Քոչինյանին. այն հետո կյանքի կոչեց Կարեն Դեմիրճյանը: Հետաքրքիր պատմություն է պատմվում. «Երբ Վ.Ի.Բրեժնևը Երևան էր եկել. օդանավակայանից դեպի Երևան ճանապարհին «խցանում» առաջացավ. քաղաքը մեծացել է ևառանց մետրոպոլիտենի այլևս հնարավոր չէ», -ասել էր «թանկագին Լեոնիդ Իլյիչին» Քոչինյանը: Լեոնիդ Իլյիչն էլ չէր մերժել հմուտ ղեկավարին:
Յակով Զարոբյանի /ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար/ ստորագրության հետ ատոմային էլեկտրակայանի կառուցման որոշման տակ դրված է նաև Անտոն Քոչինյանի ստորագրությունը, որոշմամբ պետք է բավարարվեր Հայաստանում էներգետիկ ռեսուրսների աճող պահանջարկը:
Հիսուներեքամյա Մինիստրների խորհրդի նախագահը, որը 13 տարի ղեկավարել էր գործադիր իշխանությունը, 1966-ին դարձավ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ևս 12 տարի ղեկավարելով Հայաստանը. 1974-ին նա ստիպված էր թողնել այդ պաշտոնը՝ «ղեկավարման մեջ լուրջ թերությունների առկայության պատճառով»:
Ասում են՝ տարիներ շարունակ, մինչև իր մահը՝ 1989թ., նա հաճախ էր լինում պետական արխիվում ու ընթերցում իր ստորագրած փաստաթղթերը: Ընթերցում ու՝ խորիմաստ ժպտում էր. հիշենք, որ նրա պաշտոնավարման օրոք էր, որ կառուցվեց Եղեռնի հուշարձանը: