Երկուշաբթի, 13 Մայիսի 2013
Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 68-ամյակի կապակցությամբ:
Այս տոնը հանդիսանում է ոչ միայն ֆաշիզմի դեմ հաղթանակի մարմնավորում, այլ՝ նախկին խորհրդային միության ժողովուրդների անսասան ընկերության, միասնականության, համատեղ պայքարի և հերոսության խորհրդանիշ:
Մայիսի 9-ը միավորում է մեզ հայրենասիրության, հոգևոր արժեքների, մարդասիրության և խաղաղության գաղափարների շուրջ, որոնք շարունակում են մնալ որպես հարատև արժեքներ՝ ամուր հիմք հանդիսանալով մեր երկու երկրների և ժողովուրդների միջև ընկերության, փոխըմբռնման և դաշնակցային հարաբերությունների համար:
Այս տոնական օրվա կապակցությամբ մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, Ձեր ընտանիքին, ողջ ռուս ժողովրդին և պատերազմի վետերաններին քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և բարգավաճում:





