Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017

Կարեն Կարապետյանի ելույթը Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյա տարեդարձին նվիրված ֆորումին

Հարգելի գործընկերներ,
Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյա տարեդարձին նվիրված ֆորումի մասնակիցներին:
Մենք մեծապես կարևորում ենք Համաշխարհային բանկի հետ մեր սերտ համագործակցությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով այն շարունակական է և ունի զարգացման միտում: Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում:
Այս 25 տարիների ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և ժամանակակից ինստիտուտների ձևավորմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Համաշխարհային բանկի խմբի տարբեր կառույցների կողմից տրամադրված գործիքներն օգնել են ապահովել տնտեսական աճ, զարգացում և առաջընթաց: 2014 թվականից մենք թևակոխեցինք զարգացման նոր շրջան՝ Միջազգային զարգացման գործակալության ծրագրերից անցում կատարելով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի ծրագրերին:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է և իրականացնում է մեր տնտեսության արմատական բարեփոխումների և արդիականացմանն ուղղված համակարգային ծրագիր: Ես ուզում եմ այս պահին նաև նշել, որ կառավարության ծրագիրը նման գնահատականի է արժանացել նաև մեր գործընկերների կողմից, ինչը մեզ համար չափազանց կարևոր է: Այդ ծրագիրը պահանջում է առկա ռեսուրսների մոբիլիզացում, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում և էլ ավելի սերտ համագործակցություն մեր հիմնական գործընկերների հետ:
Ուրախ եմ փաստելու, որ Կառավարության և Համաշխարհային բանկի հիմնական նպատակները համահունչ են:
Ապագային ուղղված մեր վերջնանպատակն է ունենալ անկախ, անվտանգ, արդար և խելացի Հայաստան: Ապագայի այսպիսի Հայաստանի կերտումը պետք է հանդիսանա Հայաստանի և բանկի համագործակցության առանցքային հենասյունը: Համաշխարհային բանկի լայնածավալ փորձը և գիտելիքների բազան կօժանդակեն Կառավարությանը ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործմամբ և մրցունակության բարձրացմամբ՝ ապահովելու տասնամյակների առաջանցիկ զարգացումը:
Այս տեսանկյունից Համաշխարհային բանկի կողմից նախորդ 25 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը շատ և շատ տպավորիչ է. նախաձեռնվել է 95 ծրագիր, որոնց գումարային ֆինանսական հոսքը կազմել է 2.3 մլրդ ԱՄՆ դոլար: Այժմ բանկի վարկային պորտֆելը Հայաստանի Հանրապետությունում 620 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում է:
Գլոբալ տնտեսության պայմաններում զարգացման և առկա մարտահրավերների հաղթահարման համար մեզ անհրաժեշտ է ժամանակակից մրցունակ տնտեսություն և արդյունավետ պետական կառավարում: Ապագայում հաջողության կարող են հասնել միայն այն տնտեսական համակարգերը, որոնք կկարողանան ժամանակին համընթաց ձևափոխել տնտեսական աճի մոդելը և ապահովել առաջանցիկ, կայուն, երկարաժամկետ տնտեսական աճ:
Մեր ապագան կառուցելու, մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ զարգացած, մրցունակ և նորարար տնտեսություն: 21-րդ դարի այսպիսի տնտեսությունը պետք է զարգանա շնորհիվ դինամիկ թվայնացման, միջավայրին անընդհատ խելացի կերպով ադապտացվելով: Դա հնարավոր կլինի միայն ժամանակակից, գլոբալ առումով մրցունակ, բարձր որակավորում ունեցող, մոտիվացված աշխատուժի առկայության դեպքում: Ապագա Հայաստանի հիմքը պետք է դրվի հենց դպրոցից և շարունակվի անընդհատ:
Միաժամանակ, այս դահլիճում ներկա են անձինք, ինչպես Համաշխարհային բանկի թիմից, այնպես էլ Հայաստանից, որոնք նորանկախ Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի կայացման և զարգացման մասնակիցն են եղել: Հավատացած եմ, որ նրանց փորձառությունը ու գիտելիքները դեռ երկար տարիներ լավագույնս կծառայեն ապագա Հայաստանի մեր տեսլականի իրագործմանը:
Հարգելի գործընկերներ,
Եվս մեկ անգամ ողջունում եմ միջոցառման մասնակիցներին: