Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն

Պետ` Գոռ Ալեքսանյան
Հեռ.` (+37410) 51-57-50
Էլ. փոստ`

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`

1) նախապատրաստում է կառավարության և վարչապետի որոշումներով, աշխատակազմի ղեկավարի հրամաններով նշանակվող և ազատվող անձանց նշանակման և ազատման, խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող անձանց աշխատանքային պայմանագրերի ձևակերպումը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է նշված պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստումը, վարումը, հաշվառումը և պահպանումը, ապահովում է հաստիքացուցակի, անհրաժեշտ տեղեկանքների նախապատրաստումն ու հաշվառումը, անաշխատունակության թերթիկների, համակարգչային ծրագրով` շենք մուտքի և ելքի դիտարկումը և տվյալների ամփոփումը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հաստատումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ.

3) կազմում է աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև վարչապետի խորհրդականների պաշտոնների անձնագրերը.

4) նախապատրաստում է աշխատակազմի աշխատողների, փոխվարչապետերի, քաղաքացիական ծառայության, հանրային խորհրդի, տեսչական մարմինների, Անվտանգության խորհրդի գրասենյակների աշխատողների արձակուրդների և մաuնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների կատարելագործման հետ կապված գործուղումների ձևակերպման հետ կապված աշխատանքների իրականացումը, ինչպես նաև ուսումնասիրում և վերլուծում է գործուղումից վերադառնալուց հետո սահմանված ձևով ներկայացված հաշվետվությունները.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով առկա քաղաքացիական ծառայության, աշխատակազմի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի` տնoրենի, աշխատակազմի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի` տնoրենի, վարչապետի աշխատակազմի, նախարարությունների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնի համալրման և վերապատրաստման հետ կապված աշխատանքները.

6) ուսումնասիրում է վարչապետի խրախուսանքին ներկայացված առաջարկությունները և նախապատրաստում է վարչապետի խրախուսանքներ (հուշամեդալ, շնորհակալագիր, անվանական նվեր).

7) ապահովում է աշխատակազմի աշխատողների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.

8) կազմակերպում է աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով աշխատողների աշխատանքային ծրագրերի կազմման, հաստատման և կատարողականների գնահատման հետ կապված գործընթացը, ինչպես նաև ապահովում է համակարգում օգտվողների կառավարումը.

9) կազմակերպում է պետական կառավարման համակարգի մարմինների աշխատակազմերի՝ սահմանված կարգով կազմված տարեկան աշխատանքային ծրագրերի՝ վարչապետին նեկայացնելու և յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո այդ աշխատակազմերի գնահատված կատարողականները վարչապետի քննարկմանը նեկայացնելու հետ կապված աշխատանքները.

10) իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն, տալիս իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման ու գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ.

11) ուսումնասիրում է պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությունները, իրականացնում է վերջիններիս հետ կապված մասնագիտական փորձաքննություն, տալիս եզրակացություններ.

12) նախապատրաստում է նախարարին, անվտանգության խորհրդի քարտուղարին, կառավարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին, աշխատակազմի ղեկավարին, տեսչական մարմնի ղեկավարին, վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին, մարզպետին, աշխատակազմի գրասենյակի ղեկավարին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ վարչապետի որոշման նախագիծ.

13) պատրաստում ու հաշվառում է Կառավարական N 1 շենք մուտքի իրավունք տվող փաստաթղթերի ծառայողական վկայականները, տարեկան անցագրերն ու մագնիսական քարտերը.

14) հսկողություն է իրականացնում աշխատակազմի աշխատողների կողմից ներքին կարգապահական կանոնների պահպանման նկատմամբ: