Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն

Պետ` Ալեքսանդր Ղազարյան
Հեռ.` (+37410) 51-58-70
Էլ. փոստ`

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության և դիմումների, այդ թվում՝ թեժ գծով ստացված, քննարկման հետ կապված հարցեր.
ա. քաղաքացու մասնակցությամբ իրականացնում է քաղաքացու բարձրացրած հարցի քննարկում, օպերատիվ պարզաբանում, անհրաժեշտ տեղեկատվության, խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրություն,
բ. կարգավորում է, առանձին դեպքերում զանգվածային (կոլեկտիվ) բնույթ կրող, համայնքային, կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծումը,
գ. գործադիր իշխանության համապատաuխան մարմինների կողմից լուծում չստացած, քաղաքացու կողմից բարձրացված հարցերի հնարավոր լուծման կամ հետագա ընթացքի մասին առաջարկությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին,
դ. իրականացնում է վերահսկողություն դիմումների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման նկատմամբ,
ե. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մասնակցում է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելության կատարմանը,
զ. վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում քաղաքացիներից ստացված նամակները, դիմումները և պարբերաբար դրանց մասին տեղեկատվություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության վարչապետին,
է. մշակում է իրավական ակտերի նախագծեր,
ը. իրականացնում է սահմանված կարգով www.gov.am կայքի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները,
թ. վարչության պետը կատարում է ՀՀ կառավարության աշխատակազմում տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձի պարտականությունները: