Հայաստանի Հանրապետության Կառավարություն
    <description>Նիստի
օրակարգ</description>
      <description><![CDATA[Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունը հաստատել է «ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության» միջոցառումը, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։ Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսվարողներին տրամադրվելու է փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։ Ըստ փոխնախարարի՝ արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետևյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար՝ 275 դրամ, պղպեղինը՝ 400 ...]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են և երկուստեք կարևորել էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի այլ հարցերի:
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իտալիայի ազգային տոնի՝ Իտալիայի Հանրապետության ութսուներորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որտեղ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես նշել է.
«Ձերդ գերազանցություն
Մեծարգո դեսպան Ֆերրանտի,
Ինձ համար պատիվ է ներկա գտնվել Իտալիայի Հանրապետության ութսուներորդ տարեդարձին նվիրված այս ընդունելությանը և Հայաստանի կառավարության անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ և Ձեր միջոցով Իտալիայի կառավարությանը և ժողովրդին՝ այս կարևորագույն առիթով։
1946 թվականի այս օրը ամբողջ Իտալիան միավորվեց և համարձակ ու պատմական ընտրություն կատարեց։Բաժանումները հաղթահարելու նպատակով առաջ ընթանալը հետպատերազմյան Իտալիայի ամենակարևոր քաղաքական որոշումն էր, և հենց դա օգնեց հիմք դնելու ժամանակակից, ժողովրդավարական և առաջադեմ Իտալիայի համար։
Այս փորձառությունը՝ միաժամանակ իտալական և եվրոպական՝ այսօր էլ չափազանց արդիական ու հարազատ ...]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Հարգելի՛ Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
Եվրասիական տնտեսական միության պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նիստի հարգելի՛ մասնակիցներ,
Նախևառաջ թույլ տվեք հայտնել իմ շնորհակալությունը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Քեմելի Տոկաևին՝ հյուրընկալության և այսօրվա անցկացվող միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Ընթացիկ տարվա Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի առաջին նիստն այսօր անցկացվում է խորհրդանշական օրը՝ Եվրասիական տնտեսական միության օրը։ Այս կապակցությամբ ցանկանում եմ մաղթել բոլոր ներկաներին հաջողություններ, արդյունավետ և կառուցողական համատեղ աշխատանք, ինչպես նաև վստահություն հայտնել եվրասիական ինտեգրման հետագա զարգացման նկատմամբ՝ ի շահ մեր պետությունների և մեր քաղաքացիների։
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Հարգելի՛ գործընկերներ,
Մենք բազմիցս հաստատել ...]]></description>
      <description><![CDATA[Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Աստանայում մասնակցել է Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստին: Փոխվարչապետը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,
Լիագումար նիստի հարգելի՛ մասնակիցներ,
Նախևառաջ թույլ տվեք երախտագիտություն հայտնել ղազախական կողմին՝ ավանդական հյուրընկալության և Եվրասիական տնտեսական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Կցանկանայի նաև ընդգծել Ղազախստանի նախագահության բովանդակալից օրակարգը՝ միտված թվային փոխակերպման գործնական հարցերին։Միանգամայն օրինաչափ է, որ այսօրվա օրակարգի առանցքային թեմաներից մեկը, անկասկած, արհեստական բանականությունն է։
Սկսվում է խորքային տեխնոլոգիական վերափոխման փուլ, որտեղ արհեստական բանականության ոլորտում գլոբալ մրցակցությունը դառնում է ոչ միայն արդյունավետության և արտադրողականության բարձրացման հարց, այլև պետությունների տնտեսական և տեխնոլոգիական ինքնիշխանության կարևորագույն գործոն։
Միաժամանակ, սկզբունքային ...]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր մասնակցել է Հանրապետության տոնին և Ապարանի հաղթական ճակատամարտի 108-ամյակին նվիրված միջոցառմանը։
Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:
Կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և համարել  անհետաձգելի։ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման նոր՝ առավել թիրախային մոդել՝ հիմնված վարելու իրավունքից զրկված անձանց վարքագծի փոփոխության և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության վրա։   Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկայիս մոդելը՝ ներդնելով առավել թիրախային հետևյալ ընթացակարգը՝
1) վարելու իրավունքից զրկելու մասին ոստիկանության՝ ուժի մեջ մտած ակտի հիմքով դադարեցված ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը ...]]></description>
      <description><![CDATA[2026 թվականի մայիսի 22-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) արբիտրաժային տրիբունալը կայացրել է վճիռ՝ ամբողջությամբ մերժելով Լիբանանյան «Սանիթեք» ընկերության և նրա սեփականատերերի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված բոլոր պահանջները։
«Սանիթեք» ընկերությունը Երևան քաղաքում իրականացնում էր աղբահանության և սանմաքրման ծառայություններ։ Երևանի քաղաքապետարանը լուծել էր ընկերության հետ կնքված պայմանագրերը՝ ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով, ինչը քաղաքում հանգեցրել էր աղբահանության ճգնաժամի։ Հայցվորները 2021 թվականի մարտի 11-ին նախաձեռնել էին արբիտրաժային վարույթ՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լիբանանի Հանրապետության Կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» համաձայնագիրը, և պահանջել էին շուրջ 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում։
Արբիտրաժային ...]]></description>
Կառավարության որոշմամբ, ստացված առաջարկությունների հիման վրա, խմբագրվել է Հանրակրթության պետական չափորոշիչը՝ այն դարձնելով առավել հստակ կարգավորումներով և առավել մեծ ճկունություն ընձեռելով հանրակրթական դպրոցներին ուսումնական գործընթացի պլանավորման և իրականացման շրջանակում։ Ըստ հիմնավորման՝ հիմնականում անփոփոխ են մնացել չափորոշչի առանցքային սկզբունքները, այն է՝ ուսումնական բնագավառները և դրանց ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ծրագրերի բովանդակության բաղադրիչները՝ 1) գիտելիք, 2) հմտություն,  3) դիրքորոշում, 4) արժեք, ինչպես նաև սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների նկարագրությունն ու պահանջները: Չափորոշչի առանցքային պահանջն այն է, որ կրթությունը կազմակերպվի սովորողի կարողությունների, հետաքրքրությունների և անհատական զարգացման վրա հիմնված մոտեցմամբ՝ ...]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են շուրջ երկու տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում մաքսային կարգավորումներին և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին:  ]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող  Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով ս.թ. մայիսի 19-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված  ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում։
Նախարար Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը խոսել է նաև տարածաշրջանային կապակցվածության օրակարգի, Հայաստանի կայուն զարգացման ու խաղաղության տեսլականի մասին։
ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ոլորտային համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել՝ կիսվելու իրենց կուտակած փորձով։ ]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր Կառավարությունում հանդիպում են ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամների և գործադիր թիմի հետ և քննարկել են ԱԺ առաջին ընթերցմամբ հաստատված «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ կապված հարցեր: 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դեպի Հայաստան որակյալ ներդրումների հոսքի ինտենսիվացման կարևորությանը և երկրի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացման հարցերին: Փոխվարչապետը կարևորել է այս ձևաչափով հանդիպումները՝ երկրում իրականացվող բարեփոխումների մշակման շրջանակներում գործարար համայնքի ներգրավվածության և նոր խթանների մշակման տեսանկյունից: ]]></description>
Կառավարությունն ընդունել է որոշում՝ կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին կազմակերպել դեպի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների կառուցման (վերանորոգման, հիմնանորոգման) նախագծանախահաշվային փաստաթղթերի/շինարարության ձեռքբերման գործընթաց, համաձայն որի՝  Արագածոտնի, Արմավիրի, Լոռու,  Սյունիքի,  Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերում կնքվել են պայմանագրեր հաղթող ճանաչված կազմակերպությունների հետ:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման համար ՀՀ կառավարության ներքո հաստատված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 186 մլն ...]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:
Ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները:
Փոխվարչապետը, շեշտելով ԹՐԻՓՓ նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից, կարևորել է իրականացվող աշխատանքները և ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը: ]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը նվիրված քննարկում միջազգային մի շարք գործընկերների մասնակցությամբ: Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար բացվող հնարավորությունները:
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը:
ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար և ընդգծել է գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել և համաձայնեցրել են ԹՐԻՓՓ-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր:
Մհեր Գրիգորյանը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման ...]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը և հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է.
«Ձե՛րդ գերազանցություն, հարգարժան դեսպան Մարագոս, 
Ձե՛րդ գերազանցություններ, 
Սիրելի հայրենակիցներ և եվրոպացի գործընկերներ,
Ողջունում եմ ձեզ այս նշանակալից օրվա առիթով, որը առանձնահատուկ բովանդակություն է ստանում այս շաբաթ կայացած Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովների համատեքստում։
Պարո՛ն դեսպան, երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ և մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց ջանքերով նպաստեցին այս երկու պատմական իրադարձությունների լավագույնս կազմակերպմանը և իրականացմանը։   
Այդ գագաթնաժողովները կարևոր ուղենիշ հանդիսացան Եվրամիության հետ մեր հավակնոտ գործընկերության խորացման առումով։
Համատեղ հայտարարությամբ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը բնորոշվեց որպես մեր հարաբերությունների խորացման պատմական հանգրվան՝ արտացոլելով վերջին ...]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Կարլ Նեհամմերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել  ԵՆԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն  հայտնել  Բանկին՝ ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ ծրագրերի իրականացման ուղղությամբ շարունակական աջակցության համար։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են  կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի,  այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղությունների:
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ընթացիկ ծրագրերի իրականացմանը և համագործակցության շրջանակի հետագա ընդլայնմանը։
      <description><![CDATA[Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Հանդիպման սկզբում Մագդալենա Գրոնոն շնորհավորել է ՀՀ կառավարությանը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումների կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորություններին:
      <description><![CDATA[ԵՆԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորեց Բանկի՝ Հայաստանի համար առանցքային գործընկեր կառույցի դերը և ընդգծեց Կառավարության բարեփոխումների գործընթացին Բանկի շարունակական մասնակցության կարևորությունը։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին նաև ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու դրանց նշանակությունը ԵՄ ինտեգրման ճանապարհին։
Կողմերը անդրադարձ կատարեցին նաև Հայաստանի հանրային և մասնավոր հատվածներում Բանկի ներգրավվածության ընդլայնման նախաձեռնություններին։
      <description><![CDATA[Կառավարությունում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի նիստը, որով մեկնարկ է տրել Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության 2026-2030 շրջանակի իրականացմանը:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով շրջանակային փաստաթղթի ներքո Կառավարության ու ՄԱԿ գրասենյակի ջանքերի համադրումը և համակարգված փոխգործակցությունը բոլոր մակարդակներում՝ միտված ռազմավարական բարեփոխումների իրականացմանը:
Ֆրանսուազ Ժակոբը ներկայացրել է 2025 թվականին ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացված աշխատանքների արդյունքները:
Նիստի արդյունքում հաստատվել են չորս արդյունքային խմբերի կազմերը, որոնք կշարունակեն աշխատանքները համապատասխան գերակայությունների ներքո՝ միտված ՀՀ-ՄԱԿ համագործակցության շրջանակներում թիրախային ծրագրերի իրականացմանը:
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին:
Քննարկվել են ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո իրականացվող միջոցառումները: Մտքեր են փոխանակվել հարկային քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հանդիպմանը ներկա էր նաև Նատալյա Նովտան, ով օգոստոսից ստանձնելու է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը: Փոխվարչապետը նրան շնորհավորել է այդ կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք այդ պատասխանատու պաշտոնում: ]]></description>
      <description><![CDATA[Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Բենբերիի հետ։
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել 2018 թվականից ի վեր IFES-ի հետ Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը՝ ուղղված ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը և վստահելի ընտրական գործընթացների զարգացմանը։
Զրույցի ընթացքում նշվել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապահովումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում ընդգծվել է, որ 2026 թվականի ընտրությունները դիտարկվում են որպես հնարավորություն՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և բարձրացնելու հանրային վստահությունը։
Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ընտրական գործընթացներին՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և կարևորել երկարաժամկետ ու համակարգված համագործակցության շարունակականությունը։]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթին, ով ավարտում է իր աշխատանքային առաքելությունը Հայաստանում։
Բարձր գնահատելով Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ և կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև երկրի մակրոտնտեսական կայունության պահպանմանն ու բարեփոխումների ուղղությամբ ցուցաբերած շարունակական աջակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Ումանգ Ռավաթին՝ իր պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած արդյունավետ և հետևողական գործընկերության համար։
Հանդիպմանը ներկա էր նաև Նատալյա Նովտան, ով օգոստոսից ստանձնելու է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը: Փոխվարչապետը նրան շնորհավորել է այդ  կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։
Նատալյա Նովտան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել մասնագիտական կարողությունները ...]]></description>
      <description><![CDATA[Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՎԶԵԲ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև մրցակցային և ներառական մասնավոր հատվածի զարգացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ճանապարհային ենթակառուցվածքների և ջրային համակարգերի արդիականացման, կանաչ տնտեսության անցման, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման ոլորտում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը՝ ուղղված ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացմանը և համագործակցության շրջանակի հետագա ընդլայնմանը։
      <description><![CDATA[Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» նոր նախաձեռնության մեկնարկային հանդիպմանը։
Նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ Կառավարությունը՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ։ Այն ուղղված է մասնակցային բյուջետավորման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը։ Մեկնարկային հանդիպման նպատակն է` ընդհանուր պատկերացում ձևավորել նախաձեռնության նպատակների, շրջանակի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։ Այն կծառայի որպես հարթակ՝ տեսակետների փոխանակման, հիմնական առաջնահերթությունների և մարտահրավերների բացահայտման, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատասխանատվության և ներգրավվածության ապահովման համար։
Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես՝ նշել է․
«Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք, սիրելի՛ երիտասարդներ,
ուրախ եմ ողջունել ձեզ այս սրահում։ Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հերթական ծրագիրը սկսելու, ազդարարելու, այլ ...]]></description>
      <description><![CDATA[Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել է մայիսի 4-ին տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին:
Արայիկ Հարությունյանը շրջել է գագաթնաժողովի անցկացման սրահներով, տեղում ծանոթացել իրականացված և ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են գագաթնաժողովին ընդառաջ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման և այլ ուղղություններով կատարված աշխատանքները:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է գագաթնաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և տվել համապատասխան հանձնարարականներ աշխատանքների ամփոփման ուղղությամբ:
      <description><![CDATA[Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ  տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2026 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում  քննարկվել է   համայնքներից ստացված սուբվենցիայի 48 ծրագրային հայտ:
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ռազմավարական գործընկերությունը և ընդգծել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման նոր հորիզոններ են բացվել: Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» և Չինաստանի  «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունների միջև հնարավոր սիներգիան: Գոհունակությամբ է շեշտվել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության աճը, կարևորվել է բիզնես համայնքների միջև շփումների ակտիվացումը: ]]></description>
      <description><![CDATA[Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար, դեսպան  Վասիլիս Մարագոսին:
ԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ առաջիկա գագաթնաժողովները կարտացոլեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային և փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրասպորտային, էներգետիկ և թվայնացման ցանցերին՝ դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը և կայուն զարգացմանը։
Սույն թվականի մայիսին Երևանում անցկացվելիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման և փոխկապակցվածության օրակարգերին՝ կարևորելով ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում հայաստանյան և ԵՄ մասնավոր հատվածների համար ներդրումներ կատարելու հնարավորությունները։ ]]></description>