Կարեն Նազարյան
Փոխվարչապետի խորհրդական
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1966թ., 29 նոյեմբեր, ք. Երևան
Կրթություն
1984-1991թթ․ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետ
1992-1994թթ ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Աշխատանքային գործունեություն
1991թ․ՀՀ ԱԳՆ փորձնական շրջան
1992թ․ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երրորդ քարտուղար
1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ
1996-2002թթ. ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում և միջազգային այլ կազմակերպություններում
2002-2004թթ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի (USATF) անդամ
2005-2009թթ, ՀՀ դեսպան Իրանի Իսլամական Հանրապետությունում
2009-2014թթ, ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ ՄԱԿ-ում, Նյու Յորք
2014-2018թթ. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ։ Այդ պաշտոնում 2015թ. և 2016թ. կազմակերպել ու համանախագահել է Երևանում անցկացված »Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ ֆորումները։ Նախագահել է հայ-հունական և հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովները։ Հռոմում վարել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ 2015-2017թթ. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմից հանդես է եկել որպես գլխավոր բանակցող:
2018-2023թթ․ ՀՀ դեսպան Սուրբ Աթոռում և Մալթային Ինքնիշխան Ռազմական Ուխտում
2019-2023թթ. ՀՀ (ոչ ռեզիդենդ) դեսպան Պորտուգալական Հանրապետությունում
2024թ.-ի փետրվարի 2-ից՝ ՀՀ փոխվարչապետի խորհրդական
Այլ տվյալներ
1985-1987թթ. ծառայություն զինված ուժերում:
1992թ.-ից ի վեր դիվանագիտական աշխատանքի ընթացքում, ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ գագաթաժողովներին եւ նախարարական հանդիպումներին, իսկ 1996թ.-2018թ.՝ ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵՄ-ի ու միջազգային այլ կազմակերպությունների հովանու ներքո անցկացվող համաժողովներում հանդես է եկել որպես ՀՀ պատվիրակությունների ղեկավար: 2005թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: ՄԱԿ-ում որպես ՀՀ դեսպան աշխատելու տարիներին նաև ընտրվել է.
- 2000թ. Խոշտանգումների եւ դաժան անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի
կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ, Ժնև
- 2001թ. Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և
անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ, Դուրբան
- 2009-2011թթ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական խորհրդի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ եւ 55-րդ նստաշրջանների նախագահ, Նյու Յորք
- 2012-2013թթ. ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման
հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, Նյու Յորք
Պարգևատրվել է մի շարք մեդալներով, շքանշաններով և շնորհակալագրով՝
2011թ. Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալ
2015թ. Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ
2017թ․ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Պատվո մեդալ
2017թ․ Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագիր
2021թ․ Հռոմի Պապի «Պիոս IX Ասպետական ուխտի Մեծ խաչի» շքանշան
2023թ․ Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի «Արժանիքների Մեծ խաչի» շքանշան
2023թ․ Տանն Կիլիիո Կաթողիկե Հայոց կաթողիկոսի կողմից «Ս․Գրիգոր Լուսավորիչ» շքանշան
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր և որդի: