Երկուշաբթի, 11 Նոյեմբերի 2024
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ վարչապետի «Կառավարական առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարություն
Տնօրենը`
• Իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը, ապահովում դրա բնականոն գործունեությունը՝ կազմակերպության գործունեության առարկայի և հիմնական նպատակների շրջանակներում.
• առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր).
• ՀՀ օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
• տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
• բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
• կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
• սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.
• լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում տարեկան նախահաշվարկը և հաստիքացուցակը.
• աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
• օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
• իրականացնում է ՀՀ օրենսդրությանը չհակասող և կազմակերպության պետական կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարման բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) լրացված դիմում, ձևը կցվում է
2) ինքնակենսագրություն, ձևը կցվում է
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:
Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեով` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչև 13:00-ն, հինգշաբթի օրը` ժամը 14:00-ից մինչև 17:00-ն (մուտքը անցագրային բյուրոյից)։
Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են lilit.badalyan@gov.am էլեկտրոնային հասցեով:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 10:00 -ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2024 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝
ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=194077
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193927
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193794
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=191181
«Գնումների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=194992
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162180
Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝
ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=194077
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193927
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193794
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=191181
«Գնումների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=194992
Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
«Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
hhttps://cso.gov.am/storage/announcements/%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://cso.gov.am/storage/announcements/%D5%88%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա
https://cso.gov.am/storage/announcements/%D4%BD%D5%B6%D5%A4%D6%80%D5%AB_%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4.pdf
Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2024 թվականի դեկտեմբերի 17-ը՝ ժամը 12:00-ն, պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:
Հայեցակարգը պետք է`
1) լինի առավելագույնը 20 էջ.
2)պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3)ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024 թվականի նոյեմբերի 29-ը:
Հիմնական աշխատավարձի չափն է 800.000 ՀՀ դրամ:
Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ձորափի 74։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն՝ 515-670 կամ 094-44-20-55 հեռախոսահամարով կամ lilit.badalyan@gov.am էլեկտրոնային հասցեով: