Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ վարչապետի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար

 

Տնօրենը`

• Իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը, ապահովում դրա բնականոն գործունեությունը՝ կազմակերպության գործունեության առարկայի և հիմնական նպատակների շրջանակներում.
• աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
• սահմանում է կազմակերպության կառուցվածքը, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը.
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
• ապահովում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունների կազմումը և դրանք ներկայացնում աշխատակազմի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ մարմինների.
• կազմակերպում է կազմակերպության ստորաբաժանումների աշխատանքը, ապահովում դրանց ներդաշնակ գործունեությունը, հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի լուծման համար.
• Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
• կատարում է աշխատանքի բաշխում, կազմակերպում փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը.
• ապահովում է շենքերի պահպանումը, շահագործումը և սպասարկումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ.
• առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից և ներկայացնում նրա շահերը.
• կնքում է գործարքներ, բանկերում բացում հաշվարկային հաշիվներ.
• տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում վերալիազորման իրավունքով.
• իրականացնում է կազմակերպության ղեկավարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարման բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) լրացված դիմում, ձևը կցվում է
2) ինքնակենսագրություն, ձևը կցվում է
3) անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակների սկանավորված տարբերակը)
4) 2 գունավոր լուսանկար` 3 x 4 չափսի (էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում` էլեկտրոնային)
5) բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները), իսկ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)
6) օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
7) գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
8) աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով:

Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեով` երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչև 13:00-ն, հինգշաբթի օրը` ժամը 14:00-ից մինչև 17:00-ն (մուտքը անցագրային բյուրոյից)։

Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են lilit.badalyan@gov.am էլեկտրոնային հասցեով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թ. հունվարի 24-ին ժամը 10:30 -ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2025 թ. հունվարի 27-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝

ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=194077

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193927

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193794

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=191181

«Գնումների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=194992

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162180

Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝

ՀՀ Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

ՀՀ աշխատանքային օրենսգիրք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=194077

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193927

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=193794

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=191181

«Գնումների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165080

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=194992

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

«Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
hhttps://cso.gov.am/storage/announcements/%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%B4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://cso.gov.am/storage/announcements/%D5%88%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա
https://cso.gov.am/storage/announcements/%D4%BD%D5%B6%D5%A4%D6%80%D5%AB_%D5%AC%D5%B8%D6%82%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4.pdf

Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2025 թվականի հունվարի 24-ը՝ ժամը 18:00-ն, պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով:

Հայեցակարգը պետք է`

1) լինի առավելագույնը 20 էջ.
2)պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
3)ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի հունվարի 16-ը ներառյալ:

Հիմնական աշխատավարձի չափն է 650.000 ՀՀ դրամ:

Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1, մասնաշենք 4

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն՝ 515-670 կամ 094-44-20-55 հեռախոսահամարով կամ lilit.badalyan@gov.am էլեկտրոնային հասցեով: