Հինգշաբթի, 13 Մարտի 2025
Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության գնումների կազմակերպման բաժնի գնումների ավագ գործակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ
Հիմնական պարտականություններն են՝
• Գնումների պլանի կազմում, լրացումների և փոփոխությունների իրականացում:
• Գնումների գործընթացի կազմակերպում և համակարգում: Գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունների իրականացում: Հաստատված փաստաթղթերի վերաբերյալ եզրակացության ներկայացում:
• Գնման հայտի գնահատում՝ ընթացակարգի և փաստաթղթերի սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում, գնման ընթացակարգի հրավերի, արձանագրությունների և պայմանագրերի նախագծերի կազմում և ներկայացում հաստատման: Գնումների գործընթացի հետ կապված հայտարարությունների և հաշվետվությունների կազմում և հրապարակում տեղեկագրում:
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում՝
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ էլեկտրոնային գնումների ոլորտում (որպես Պատվիրատու)
• Գնումների ծրագրերի և համակարգերի իմացություն (armeps, ppcm, eauction)
• Գնումների համակարգողի որակավորում
Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2025թ. ապրիլի 15-ը՝ varduhi.barseghyan@gov.am էլ.փոստին ուղարկելով հայերեն ինքնակենսագրական տվյալները:
Նամակի թեմա դաշտում լրացնել «Գնումների կազմակերպման բաժին»: