Հինգշաբթի, 27 Մարտի 2025
Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում հանրային սննդի կազմակերպման ծառայությունների մատուցման նպատակով առաջարկների ներգրավման մասին հրավեր
Հայտարարության սույն տեքստը հաստատված է հանձնաժողովի
2025 թվականի մարտի 25-ի N 01 որոշմամբ
Ընթացակարգի ծածկագիրը` «ՀՀՎԱ-ՀՍԿԾՄ-25/1»
Վարչապետի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ), որը գտնվում է ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 670-Ա որոշմամբ սահմանված կարգով հայտարարում է ընթացակարգ (այսուհետ` Ընթացակարգ), որն իրականացվում է մեկ փուլով:
Ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել հանրային սննդի կազմակերպման ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն հրավերով:
Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Ընթացակարգի հրավերը թղթային ձևով ստանալու համար անհրաժեշտ է դիմել Սշխատակազմին, մինչև 2025թ. ապրիլի 15-ը, ժամը 15:00-ն։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար Աշխատակազմին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Աշխատակազմը ապահովում է թղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար:
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն Ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Ընթացակարգի առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեով, փաստաթղթային ձևով մինչև ս.թ. ապրիլի 15-ը, ժամը 15:00-ն։
Հայտերի բացումը տեղի կունենա ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում, 2025 թվականի ապրիլի 15-ին, ժամը 15:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի անդամ Կարինե Սերոբյանին:
Հեռախոս 010 515-919
Էլ. փոստ karine.serobyan@gov.am
Պատվիրատու ` Վարչապետի աշխատակազմ