Քրիստիննե Գրիգորյան.
Արտաքին հետախուզության ծառայության պետ
Կենսագրական տվյալներ
Քրիստիննե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27-ին, Սևան քաղաքում։ Ունի բարձրագույն կրթություն երկու մասնագիտությամբ՝ արևելագիտություն և իրավաբանություն։
Քրիստիննե Գրիգորյանն ունի պետական կառավարման համակարգում աշխատանքի 18 տարվա փորձառություն։ Նա հանրային ծառայության տարբեր պաշտոններում ծառայել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում, ՀՀ արդարադատության նախարարությունում, ՀՀ առաջին փոխվարչապետի աշխատակազմում։
2019թ. հուլիսին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալի, իսկ 2021թ. Ապրիլին` Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։
2022թ. հունվարին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, որում պաշտոնավարել է մինչև 2023թ. հունվարը, երբ հրաժարականի դիմում է ներկայացրել։
2023թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ։
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն լեզուների։
Անկուսակցական է։
Ամուսնացած չէ, երեխաներ չունի։