Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. օգոստոսի 26, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղ

Կրթություն
2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ

Ծառայություն
1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում

Աշխատանքային գործունեություն
2003-2006թթ. — Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն (ՄՊՍԿ)` որպես ուսումնական նախագծի ղեկավար,
2006թ.- «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ, տնտեսագետ,
2006-2007թթ.- աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում,
2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում,
2009-2011թթ. — «Օրանժ Արմենիա» ՓԲԸ, վաճառքի բաժնում՝ վաճառքի կառավարման համակարգի կոորդինատոր,
2011-2014թթ. — «Օրանժ Արմենիա» ՓԲԸ, վաճառքի բաժնում՝ կոմերցիոն սարքավորումների կառավարման թիմի սուպերվայզեր, ապա՝ թիմի ղեկավար,
2015-2016թթ. — «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար,
2017-2018թթ․ — «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն,
1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ,
2009-2013թթ.- նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար,
2012-2016թթ.-նույն կազմակերպության կենտրոնական վարչության անդամ,
2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ,
2015թ.-ի մայիսի 30-ին ՔՊԿ Հիմնադիր Համաժողովին ընտրվել է կուսակցության Վարչության անդամ,
2017թ. Ապրիլի 2-ին ՀՀ Աժ ընտրություններին «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում,
2016թ.-ի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ Համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում,
2019թ. Հունիսի 16-ին ՔՊԿ հերթական համաժողովում վերընտրվել է կուսակցության վարչության կազմում,
2018-2020թթ.- ՀՀ Կոտայքի մարզպետ,
2020-2021թթ. — ՀՀ Շրջակա միջավայրի նախարար,
2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար:

Կուսակցական պատկանելություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ։