Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրեր

ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

Թիրախը՝ որոշվում է վարկի նպատակով

Շահառուն․

1․ Ռեզիդենտ տնտեսավարող (բացառությամբ լիցենզավորվող գործունեություն իրականացնող (բացառությամբ առողջապահության, տրանսպորտի և կրթության բնագավառների) և (կամ) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների), որն առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն օժանդակությամբ վարկ ստանալու հայտի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում։

2. Ռեզիդենտ տնտեսավարող, որը փաստացի գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված հավելվածի «F41 Շենքերի շինարարություն» ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում փաստացի կառուցապատման աշխատանքների նպատակով։
Օժանդակության ձևը՝ տոկոսադրույքի սուբսիդավորում

Հիմնական պայմանները․

- արժույթը՝ դրամով կամ արտարժույթով (արտարժույթով վարկերի նկատմամբ սուբսիդավորման գործիքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե վարկառուն իր ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կստանա տվյալ վարկի սպասարկման համար բավարար չափով արտարժույթով հասույթ),
- ժամկետը՝ մինչև 60 ամիս, սակայն սույն միջոցառմամբ սահմանված սուբսիդավորումն իրականացվում է միայն վարկի մինչև 12 ամիս ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար,
- վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 12 ամիս, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ մինչև 6 ամիս,
- մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝ 1 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 1 մլրդ դրամին համարժեք,
- վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով,
- առավելագույն փաստացի տոկոսադրույքը տարեկան 14,5% դրամով վարկերի և տարեկան 10% արտարժույթով վարկերի դեպքում:

Վարկերի նպատակը․

1) վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և հետագա 6 ամսվա վարկային պարտավորությունների (ներառյալ տույժերի, տուգանքների և տուժանքների) մարում՝ պայմանով, որ վարկային պայմանագրերը կնքվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ,

2) վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և մինչև 2021 թվականի հուլիսի 25-ը գոյացած հարկային պարտավորությունների մարում,

3) նոր սարքերի և սարքավորումների գնում կամ ներմուծում՝ պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու, ծառայությունների մատուցման և աշխատանքների կազմակերպման նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր/լիզինգ),

4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում «F41 Շենքերի շինարարություն» ոլորտում տնտեսական գործունեության իրականացումից առաջացած պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումների, տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումների, կապալի և մատակարարման պայմանագրերով առաջացած պարտավորությունների վճարումների իրականացման նպատակով։ Ընդ որում, վճարում է համարվում վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ առկա (չվճարված) և մինչև 2021 թվականի հուլիսի 25-ը գոյացած և հետագա 6 ամսվա պարտավորությունների մարումները։

Միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում, միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն, կիրականացվի վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների` ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված վարկի տոկոսի ամբողջական չափով, վարկի ժամկետի 12-ամսյա ժամանակահատվածի համար, իսկ արտարժույթով վարկերի դեպքում՝ 6-ամսյա ժամանակահատվածի համար:

Միջոցառման շրջանակում վարկերի տրամադրման վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 28-ն է։

Միջոցառման շրջանակում օժանդակություն ստացած տնտեսավարողները վարկի ստացման օրվանից 90–օրյա ժամկետում վերակազմակերպվում են բաժնետիրական ընկերության և ֆինանսական կազմակերպություն են ներկայացնում կորպորատիվ կառավարման պրակտիկայի վերլուծության ամփոփ հաշվետվություն՝ ներառյալ կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործման ծրագիրը և իրականացված աշխատանքները:


ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• թիրախը՝ գյուղատնտեսության ոլորտ,
• շահառու՝ ՀՀ տարածքում գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական անձը, որը ունի բարվոք վարկային պատմություն և անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, որն ունի բարվոք վարկային և հարկային (բացառությամբ՝ մինչև 365 օրվա գրանցում ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների) պատմություն,
• օժանդակության ձևը՝ նպատակային վարկերի/լիզինգի համաֆինանսավորում և (կամ) վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում։

Հիմնական պայմաններն էական տարբերվում են՝ պայմանավորված միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկի/լիզինգի նպատակով և շահառուի իրավական կարգավիճակով․
Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը՝
• վարկերի/լիզինգի տոկոսադրույք՝ 0 %,
• վարկի/լիզինգի մարման ժամկետները` առավելագույնը 10 տարի,
• մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ առավելագույնը 5 տարի։

Համաֆինանսավորումը՝
• գյուղատնտեսական կոոպերատիվների համար՝ 10-70 %,
• ֆիզիկական անձանց համար՝ 10-30 % (խոզաբուծության, թռչնաբուծության, տոհմային տավարաբուծության, տոհմային/ոչ տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկերի համար՝ 30 %, գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի համար՝ կանխավճարի 10%, բայց ոչ ավել, քան 10 մլն դրամը),
• իրավաբանական անձանց (բացառությամբ գյուղատնտեսական կոոպերատիվների) և անհատ ձեռնարկատերերի համար՝ 10-30 % (տոհմային տավարաբուծության, տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով տրամադրվող վարկերի համար՝ 30%, գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի համար՝ կանխավճարի 10%, բայց ոչ ավել, քան 10 մլն դրամը):

• Դիմելու վայրը՝ շահառուները վարկավորման/լիզինգի նպատակով դիմում են միջոցառման մասնակից ֆինանսական կազմակերպություններին:


ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• թիրախը՝ ՓՄՁ-ներ,
• շահառու՝ ռեզիդենտ տնտեսավարող, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն,
• օժանդակության ձևը՝ վարկերի տրամադրում՝ շրաջանառության չափից կախված առավելագույնը 50մլն ՀՀ դրամ:

հիմնական պայմաններ՝
-ոլորտներ՝ մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն,նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն.
-2019թ․ շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 մլն դրամ առավելագույնը՝ 500 մլն դրամ,
-2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը,
-վարկի առավելագույն չափը 50 մլն, վարկերի տոկոսները առաջին երկու տարիների համար՝ 0%, երրորդ տարում 12%,
-ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
-ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն (վերջինիս դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով):

Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:

 
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

  • թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
  • շահառու՝ 2-ից 50 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
  • շահառուների պոտենցիալ քանակ՝ 12.000-ից ավել տնտեսավարողներ,
  • օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,
  • հիմնական պայմաններ՝ 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:


ՏԱՍՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախը՝ աջակցություն միկրոձեռնարկատիրություններին,
• շահառու՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներ,
• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով
• հիմնական պայմաններ՝
• 2019 թվականին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, կամ
• 2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, կամ
• 2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։

Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:


ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտ,
• շահառու՝ տնտեսավարողներ, ովքեր համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին,
• հիմնական պայմաններ՝
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
-հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից,
-վերջին 2 տարում գրանցված են ՀՀ-ում և պրոդուկտներ են ստեղծում, կամ 2 տարուց ավել գրանցված են ՀՀ-ում, ծառայություններ են մատուցում և պատրաստ են մշակել պրոդուկտներ,
կամ տեխնոլոգիական ընկերություններ են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ: 

ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

• թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
• շահառու՝ 2020 թվականի փետրվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում անընդհատ 2-ից 100 աշխատակից ունեցող ռեզիդենտ տնտեսավարող,
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ,
• հիմնական պայմաններ՝ նշված տնտեսավարողների կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:
Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին:

ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախը՝ աջակցություն մրցունակ գործարար ծրագրերի իրագործման՝ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը և շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը նպաստելու միջոցով:
• շահառու՝ ՀՀ տարածքում գրանցված կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր,
• օժանդակության ձևը՝ 
արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրում:
Տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) արժույթը` դրամ.
2) ժամկետը` առավելագույնը 60 ամիս.
3) վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.
4) մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.
5) վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7- 10%:

• հիմնական պայմաններ՝
-համապատասխանում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքիով սահմանված չափանիշներին,
-հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել է բարվոք հարկային և վարկային պատմություն,
-գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
- չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն միջոցառման սկսնակների համար աջակցությանը,
- մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրն առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
Դիմելու վայրը՝ Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն:

ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախը՝ արդյունավետ աշխատատեղերի պահպանման աջակցություն,
• շահառու՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում 2-ից 100 վարձու աշխատող ունեցող տնտեսավարող
• օժանդակության ձևը՝ միանվագ դրամաշնորհ, ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով,
• օժանդակության չափի հաշվարկման մեթոդաբանությունը.

- մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատակիցների թվին.
-5 և ավելի աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝
ա. հաշվարկվում է տնտեսավարողի 2020 թվականի մայիս ամսվա ամսական միջին հաշվարկված եկամուտների չափը, այսինքն՝ 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանած աշխատակիցների թվին,
բ. հաշվարկվում է աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը, այսինքն՝ աշխատակիցների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև,
գ. հաշվարկվում է սույն ենթակետի «ա» և «բ» պարբերությունների արդյունքների արտադրյալը և կլորացվում մինչև միավոր:
• հիմնական պայմաններ՝ նշված տնտեսավարողների կողմից հաշվարկված եկամուտների փաստացի ֆոնդը նշված ժամանակահատվածում չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:
• Պետական եկամուտների կոմիտեն ծանուցում է տնտեսավարողին ծրագրի շահառու հանդիսանալու մասին, ինչից հետո տնտեսավարողը դիմում է ներկայացնում ՊԵԿ-ին: