Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Էդգար Մկրտչյան

Էդգար Մկրտչյան

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

Կենսագրական տվյալներ

Կենսագրական տվյալներ
20 հունիսի 1987 թ., քաղաք Երևան

Կրթություն
2004-2008 թթ. - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ՝ ֆիզիկոս-մանկավարժի որակավորում (գերազանցության դիպլոմ)
2008-2010 թթ. - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրա
2010-2013 թթ. - ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ ասպիրանտուրա
2016 թ. - Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթս համալսարան, հանրային քաղաքականության դասընթաց, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Աշխատանքային գործունեությունը
2009-2010 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչություն՝ առաջին կարգի մասնագետ
2010-2012 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչություն՝ առաջատար մասնագետ
2012-2014 թթ. - ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Ներքին աուդիտի վարչություն՝ առաջատար հարկային տեսուչ- ներքին աուդիտոր
2014-2017 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչություն՝ ֆինանսական կառավարման և հսկողության մեթոդաբանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
2017-2018 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչություն՝ ֆինանսական կառավարման և հսկողության մեթղդաբանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
2018-2019 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար
2019-2020 թթ. - Ասատրյանս ՍՊԸ, ռիսկերի կառավարման և ներքին աուդիտի վարչության ղեկավար- գործընկեր
2020-2021 թթ. - ՎՕԳԿ ՓԲԸ, էկոնոմիկայի գծով փոխտնօրեն
2021 թ. հոկտեմբերի 22-ին նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

Այլ տվյալներ
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Պարգևատրվել է ՀՀ ֆինանսների նախարարի շնորհակալագրով (2016):
Դասավանդում է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:
Մասնակցել է մասնագիտական վերապատրաստման երեք տասնյակից ավել միջազգային ծրագրերի:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելիություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 զավակ: