Անի Ավետյան
Փոխվարչապետի օգնական
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1993 թ. ապրիլի 23, ք․ Վանաձոր
Կրթություն
2010–2014 թթ․ - Երևանի պետական համալսարան, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, բանասիրության բակալավրի աստիճան և ուսուցչի որակավորում «Իտալերեն լեզու և գրականություն» 1-ին մասնագիտությամբ, «Անգլերեն լեզու և գրականություն» 2-րդ մասնագիտությամբ (գերազանցության դիպլոմ)
2014–2016 թթ․ - Երևանի պետական համալսարան, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, մագիստրոսի աստիճան, «Իտալերեն լեզու և գրականություն» 1-ին մասնագիտությամբ, «Անգլերեն լեզու և գրականություն» 2-րդ մասնագիտությամբ (գերազանցության դիպլոմ)
Աշխատանքային գործունեություն
2015-2017 թթ․ - Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ՝ տնօրենի օգնական-թարգմանիչ
2017-2018 թթ․- «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ- գրասենյակի ադմինիստրատոր
2018-2021 թթ. - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտ
2021 թ․ օգաստոսի 4-ից դեկտեմբերի 1-ը - ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ
2021 թ․ դեկտեմբերի 2-ից 2022 թ․ մարտի 3-ը - ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ռեֆերենտ
2022 թ․ մարտի 4-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական
2022 թ․ դեկտեմբերի 21-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական
Այլ տվյալներ
Դասավանդել է միջազգային թեստավորում անցկացնող լեզվի կենտրոններում, կազմակերպել և անցկացրել է մասնավոր մասնագիտական պարապմունքներ տարբեր միջազգային ծրագրերի դիմող ուսանողների հետ։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ։