Արման Ադիլխանյան
Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1992թ. հունվարի 27, ք. Երևան
Կրթություն
Սեպտեմբեր 2008 – Մայիս 2012 - Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Իրավագիտության ֆակուլտետ բակալավրի աստիճան
Սեպտեմբեր 2012 – Մայիս 2014 - Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Իրավագիտության ֆակուլտետ մագիստրոսի աստիճան (Մասնագիտացում` Միջազգային գործարարական իրավունք)
Աշխատանքային գործունեություն
Նոյեմբեր 2012 – Հունիս 2014 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի իրավական սպասարկման բաժնի առաջին կարգի մասնագետ
Հունիս 2014 – Մայիս 2016 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի առաջատար մասնագետ
Մայիս 2016 – Հոկտեմբեր 2016 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ
Հոկտեմբեր 2016 – Օգոստոս 2018 - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ
Օգոստոս 2018 – Հունվար 2023 - ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ
2023թ հունվարի 9-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար
Այլ տվյալներ
Տիրապետում է հայերենի, անգլերենի, ռուսերենի և ֆրանսերենի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ