Ռուզաննա Վարդանյան
Փոխվարչապետի խորհրդական
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1969 թ., 28 փետրվարի, ք. Երևան
Կրթություն
1984 -1990թթ.-Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
1990-1994թթ. Երևանի Վ.Բելինսկու անվան միջնակարգ դպրոց` ուսուցչուհի։
1994թ. ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ` արդյունաբերական և ինվեստիցիոն քաղաքականության շուկայական կառուցվածքների և ապապետականացման բաժնի շուկայական կառուցվածքների և ապապետականացման խմբի մասնագետ։
1994-2014թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչություն` առաջատար, գլխավոր մասնագետ, վարչության պետի տեղակալ։
2014-2016թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն` վարչության պետ։
2016-2020թթ. Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ֆինանսական դեպարտամենտի տնօրեն։
2020 թ. հոկտեմբերի 19-ից նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական:
Այլ տվյալներ
2013թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
ՀՀ վարչապետի 2011թ. սեպտեմբերի 17-ի N 868-Ա որոշմամբ խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով։
ՀՀ վարչապետի 2013թ. դեկտեմբերի 27-ի N 1247-Ա որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշանվերով։
ԵՏՀ կոլեգիայի նախագահի 2018թ. դեկտեմբերի 25-ի N 18/п հրամանով պարգևատրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվո հուշագրով։
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի 2019թ. մայիսի 29-ի N 3 որոշմամբ պարգևատրվել է մեդալով։
ԵՏՀ կոլեգիայի նախագահի 2020 թ. հոկտեմբերի 2-ի N 7/2 հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով։
Կուսակցական պատկանելիությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի