Վիկտորյա Այդինյան
Փոխվարչապետի խորհրդական
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1995 թ. հունվարի 29, ք. Երևան
Կրթություն
2012-2016 թթ. - Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության բակալավրի որակավորում (գերազանցության դիպլոմ)
2016-2018 թթ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, Քաղաքագիտության ու միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագիր, ուղղությունը՝ հանրային քաղաքականություն և զարգացում (գերազանցության դիպլոմ)
Աշխատանքային գործունեություն
2016-2017 թթ. – ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և «Ապագան քոնն է» ՀԿ-ի կողմից իրականացվող երիտասարդների զորեղացման, համայնքային զարգացման ու հակակոռուպցիոն կրթության ծրագրերում դասընթացների համակարգող
2017 թ. – ԵՄ և ԵԽ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ ու «Քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա ինստիտուտ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդների զորեղացում. ապահովելով Հայաստանում ակադեմիական բարեվարքության վերաբերյալ երկխոսություն» ծրագրի համակարգման ու հաղորդակցության պատասխանատու
2017 թ. – Հայաստանի ամերիկյան համալսարան, հետազոտող
2017-2018 թթ. – «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ, հետազոտող վերլուծաբան
2018-2020 թթ. – ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
2021 թ. – Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ազգային փորձագետ
2021 թ. – «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, հանրային կառավարման ծրագրերի համակարգող
2021-2023 թթ. – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական, ապա՝ նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով
2022-2023 թթ. – «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամ, Հանրային կառավարման բարեփոխումների ինստիտուցիոնալ արդիականացման ուղղության համակարգող, ապա՝ թիմի ղեկավար
2023 թ. մարտի 28-ից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Այլ տվյալներ
Մասնակցել է քաղաքականությունների մշակման ու հանրային կառավարման վերաբերյալ տեղական ու միջազգային տասնյակից ավել դասընթացների ու կոնֆերանսների:
Մասաչուսեթսի (Ամհերսթ, ԱՄՆ) ու Ջորջթաունի (Վաշինգտոն, ԱՄՆ) համալսարաններում ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից կազմակերպված հանրային քաղաքականության ու առաջնորդության դասընթացների մասնակից է (2013 թ.), Հարավային Կովկասի բանավեճի առաջնության հաղթող (ՄԱԶԾ, Վրաստան):
Պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ ցուցաբերած աշխատանքի համար և Վարչապետի շնորհակալագրով՝ բացառիկ ծառայության և նվիրվածության համար:
Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: