Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973թ., 4 դեկտեմբերի, Երևան

Կրթություն
Սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում
1988թ. ընտանիքով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաստատվել Բըրբանք քաղաքում:
Կրթությունը շարունակել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում և ավարտել Բըրբանքի ավագ դպրոցը:
1992-1997թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) քաղաքագիտության և պատմության բաժիններում, ստացել քաղաքագետի, պատմաբանի որակավորում:
1997-2000թթ. սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
Աշխատել է իրավաբանական կազմակերպություններում:
2013թ. մասնակցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններին և ընտրվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ:
2014-2015թթ. նշանակվել է Գլենդելի քաղաքապետ:
2015-2018թթ.՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ:
2018-2019թթ.՝ կրկին Գլենդելի քաղաքապետ:
2019թ. հունիսի 14-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 1 դուստր, 3 որդի: