Հ. Խնայբանկի ավանդների վերադարձ լինելո՞ւ է, թե ոչ։
2009թ. շարունակվելու է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան։ «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդներ ունեցող քաղաքացիներին փոխհատուցման նպատակով 2009թ. նախատեսվել է 1.6 մլրդ դրամ` 2008թ. 1.3 մլրդ դրամի դիմաց։