Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կազմ

Գևորգ Պապոյան

Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ. փետրվարի 11-ին, Արագածոտնի մարզ, գ․Ուջան

Կրթություն
2003-2008 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), Կոմերցիայի և ապրանքագիտության (այժմ՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման) ֆակուլտետ
2008-2011 թ. - ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի ասպիրանտուրա
2011 թ․ պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեություն
2008-2009 թթ. - «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ սպասարկող գործակալ
2009-2013 թթ. - «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ սպասարկող գործակալ, ապա՝ մարքեթինգային հետազոտությունների մասնագետ
2011 թվականից դասավանդում է ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնում՝ ասիստենտի, ապա՝ 2015 թ.-ից դոցենտի պաշտոնում
2013-2018 թթ. - «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ մարքեթինգի բաժնի ղեկավար
2018-2019 թթ. - «ԲԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ փոխտնօրեն
2019-2021 թթ. - ՀՀ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ), ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ
2022 թ. նոյեմբերից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ
2022 թ. դեկտեմբերից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ
2021-2024 թթ․ - ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2024 թ․ մարտի 5-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար

Այլ տվյալներ
Հեղինակ է մեկ ուսումնական ձեռնարկի և գիտական տասնյակ հոդվածների:
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: