Մխիթար Հայրապետյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990թ. մայիսի 15-ին, Երևան
Կրթություն
2007-2011թթ. – ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թուրքիայի բաժին, բակալավրիատ
2012-2013թթ. - ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ
2011-2013թթ. - ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թուրքիայի բաժին, մագիստրատուրա
Աշխատանքային գործունեություն
2011թ. - համահիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան», մինչև 2015թ. իրականացրել կազմակերպության փոխնախագահի լիազորությունները
2016-2018թթ. - հանդիսացել է «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը
2010-2017թթ. - հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում՝ որպես Մերձավոր Արևելքի՝ մասնավորապես Թուրքիայի հարցերով փորձագետ
2018- 2019թթ. - եղել է ՀՀ Սփյուռքի նախարար
2019-2021թթ. - հանդիսացել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության կազմում։ Օրենսդիր մարմնում նախագահել է ՀՀ Ազգային Ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը
2021-2023թթ. - հանդիսացել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը
2023թ. դեկտեմբերի 29-ից ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Այլ գործունեություն
2019-2023թթ. - Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
2021-2022թթ. - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, 2023թ.առ այսօր - ՀՖՖ շահառուների կոմիտեի նախագահ
2021թ. առ այսօր - Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ
2022-2023թթ․ - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ
Կուսակցական գործունեություն
2015թ. առ այսօր - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ
2016թ. - ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում
2016-2018թթ. - եղել է ՔՊ սփյուռքի հարցերով համակարգող
2019-2022թթ. - հանդիսացել է կուսակցության վարչության անդամ
Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: