Մհեր Գրիգորյան
Փոխվարչապետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1972թ., փետրվարի15, ք. Աշտարակ
Կրթություն
1989-1991թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում
1991-1994թթ. սովորել է և ավարտել Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի որակավորում
1997-1998թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց
Աշխատանքային գործունեություն
1994-1996թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ
1996 թվականին մասնագիտական գործունեությունը սկսել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ 1997-1999թթ. զբաղեցրել է Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնը
1999–2005թթ. աշխատել է «Հայներարտբանկ»-ում (ներկայիս «Ամերիաբանկ») իրավաբանական ծառայության ղեկավարի, գործառնական տնօրենի պաշտոններում
2002-2006թթ. Համաշխարհային բանկին մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ
2004-2005թթ. համատեղության կարգով աշխատել է «HSBC բանկ Հայաստան»-ում՝ իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում
2005-2007թթ. զբաղեցրել է «Ինեկոբանկ»-ի գործադիր տնօրենի պաշտոնը
2007-2011թթ. զբաղեցրել է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը
2006-2018թթ. զբաղեցրել է «Աքռա Քրեդիտ Ռեփորթինգ»-ի խորհրդի անդամի պաշտոնը
2011-2018թթ. զբաղեցրել է «Արդշինբանկ»-ի վարչության նախագահի պաշտոնը
2012-2018թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը
2018թ․ մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
2018թ. հոկտեմբերի 16-ից մինչև 2019թ. հունվարի 16-ը իրականացրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները
2019թ. հունվարի 16-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
2021թ. օգոստոսի 3-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ
Պարգևներ
2016թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով
2017թ. ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ Անկախության տոնի առթիվ տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով
2022թ. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով
Այլ տվյալներ
Պահեստի սպա է
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի և դուստր