երեքշաբթի, 22 հունվարի 2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Հեռախոսազրույցը կայացել է կողմերի միջև պարբերական բնույթ կրող շփումների շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևոր հարցեր և մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Մոսկվայում՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգի հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար:
Օգտվելով առիթից՝ ՌԴ վարչապետն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: