Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

հինգշաբթի, 28 մարտի 2013

Բարեփոխվում է ուղևորափոխադրման ոլորտը






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման կազմակերպման արտոնագրման կարգը, արտոնագրի ձևը, ուժը կորցրած ճանաչել նույն խնդրին առնչվող իր նախկին որոշումը։ Փաստաթուղթը միտված է ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավմանը և առկա խնդիրների վերացմանը, «մեկ պատուհանի» սկզբունքի ներդրմանը, ավելորդ վարչարարության և փաստաթղթաշրջանառության կրճատմանը։ Ակնկալվում է, որ որոշման ընդունման արդյունքում մասնավոր հատվածը տարեկան կունենա ավելի քան 1.6 մլրդ դրամ խնայողություն։
Երկու այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել կառավարության նախկին որոշումներում, որոնք վերաբերում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրում իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգին և ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու և ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթևեկության կանոններին։
Մինչ այդ գործադիրը քննարկել է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են նվազեցնել Երևան քաղաքում թեթև մարդատար մեքենայով իրականացվող ուղևորափոխադրման համար սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափը։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրենքի նախագծի վերաբերյալ։ Ոլորտի զարգացման և բարեփոխման խնդրում կառավարության դիրքորոշումն արտահայտվել է նաև օրակարգի վերը նշված երեք հարցի քննարկման ժամանակ։ Դա շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Այսպիսով, պարզ կլինի, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումն ընդհանուր առմամբ բյուրոկրատական քաշքշուկի նվազեցման, վարչարարական ծախսի կրճատման և հարկային բեռի էական մեղմացման ասպարեզում, մի խնդիր, որը վերաբերելու է բոլոր տաքսիստներին, և ոչ միայն Երևան քաղաքի։ Այս որոշումով տաքսու վարորդները 3000 դրամ ավելի քիչ են վճարելու, այսինքն` սա ավելի մեծ տնտեսում է, քան օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում էր` 9 հազարը դարձնել 7 հազար դրամ, ավելի շոշափելի խնայողություն է»։ Վարչապետը հատկապես ընդգծել է, որ ընդունված որոշումներով փոքր բիզնեսի համար ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Դրանք քննարկվել են շահառուների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում, հատկապես վերջին 10 օրերի ընթացքում։ «Եթե թվարկելու լինենք, ապա ստացվում է, որ առաջարկվող բարեփոխումն էապես մեղմացնում է միջավայրը, վճարներն են էականորեն կրճատվում, հաշվետվություններն են նվազեցվում, կարճացվում է արտոնագիր ստանալու ժամկետը, ներդրվում է «մեկ պատուհանի» սկզբունք, այսինքն բոլոր կետերը դրական են», - ասել է վարչապետը։ Ակնհայտ է, որ բողոքի ակցիա կազմակերպողներն ամենևին էլ տաքսու վարորդները չէին, այլ որոշ սեփականատերեր, որոնց ձեռնտու չէ այս բարեփոխումը։ «Դա նշանակում է, որ մենք հանրությանը պետք է ավելի ակտիվ ներկայացնենք դրական կետերը, որ իրականում փոքր և միկրո բիզնեսով զբաղվողներն էական շահ ունեն այս որոշումից, - հավելել է Տիգրան Սարգսյանը։ - Տարեկան կտրվածքով մենք մասնավոր հատվածին 1.5 միլիարդ դրամ խնայողություն ենք ապահովում, իրենք ավելի հարմարավետ միջավայրում են աշխատելու, դեղին համարների համար ծախս չեն անելու. պետությունն այսուհետև անվճար է իրականացնելու նրանց հաշվառումը, 30 օրվա փոխարեն 5 օրվա ընթացքում ենք արտոնագիր տալու, ընդ որում` տարածքներում, որպեսզի չգան, հասնեն Երևան, հաշվետվություններն ենք վերացնում, բազմաթիվ անիմաստ տեխզննումները, որոնք ձևականորեն կային, բայց չէին կատարվում, ծախսատար էին. այս ամենը վերացնում ենք։ Կարևորն այն է, որ բարեփոխումն առավելապես անապահով խավին է վերաբերում, անհրաժեշտ է, որպեսզի տեղ հասնի այս տեղեկատվությունը», - եզրափակել է վարչապետը։


Իրականացվում են բնակարանային ապահովման ծրագրերը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացրել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության բնակարանային շինարարության ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերի ֆինանսավորման համար։ Ակնկալվում է, որ փաստաթղթի ընդունմամբ կապահովվի 2012 թ. բնակարանային շինարարության ծրագրով ձեռք բերված և 2013 թ. շահագործման հանձնվող մոտ 1360 բնակարանների (բնակելի տների) բաշխման և հատկացման, վերը նշված 1360 բնակարանների, ինչպես նաև 2008-2012 թվականների ընթացքում բաշխված, սակայն դեռևս չմասնավորեցված մոտ 2200 բնակարանների (բնակելի տների) նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրերի կնքման գործընթացի, ծրագրի իրականացման արդյունքների ամփոփման, գնահատման և վերլուծության աշխատանքների իրականացումը։
Վերաբաշխում կատարելով ՀՀ 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` արդիականացնելու Սևանա լճի ջրահավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը, վերանայելու նախագծով սահմանված որոշ դրույթներ, ճշգրտելու Սևանա լճի անմիջական ազդեցության գոտու սահմանները։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որով նախատեսվում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում ընդգրկված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմասերի վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրերի գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո դրանք երկարաձգել առավելագույնը մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը։ Դրանով իսկ կապահովվեն վարձակալության իրավունք ձեռք բերած անձանց իրավունքները։ Որոշումը չի տարածվում «Սևան» ազգային պարկին ամրացված տարածքների վրա։ Բայց, ինչպես նկատել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Բացի Սևանի ազգային պարկից նաև այլ գոտիների հետ կապված էլ պետք է խնդիրը քննարկվի։ Ինչո՞ւ միայն Սևանի ազգային պարկը, մնացած պահպանվող գոտիներն ինչո՞ւ չենք նույնպես բացառությունների մեջ ներառում»։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առաջիկա երկու օրվա ընթացքում քննարկել հարցը և անհրաժեշտության դեպքում մնացած պահպանվող տարածքները նույնպես ներառել որոշման մեջ։
Գործադիրը համաձայնել է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցներից մոտ 267.5 մլն դրամն ուղղել մայրաքաղաքի Այվազովսկու փողոցի հիմնանորոգմանը։ Որոշման համաձայն ֆինանսավորվում է արդեն իսկ կատարված աշխատանքի մի մասը։ Փողոցի երթևեկելի մասի ամբողջ երկայնքով 4-5 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկ է արվել, փոխվել են մայթերի խճե հիմքով ասֆալտբետոնե ծածկը, եզրաքարերը։ Այվազովսկու փողոցի ճանապարհի երկարությունը 2 հազար 485 գծամետր է, լայնությունը` 13-18 մետր։
ՀՀ կառավարությունն ընդունել է Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու, գույք հանձնելու, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու և իր նախկին որոշումներից մեկում լրացումներ կատարելու որոշում։ Ըստ փաստաթղթի ՀՀ սեփականություն հանդիսացող «Գորիս քաղաքի և գյուղերի ջրամատակարարման վերակառուցում Զույգաղբյուրի աղբյուրների միջոցով» և «Գորիս քաղաքի և հարակից գյուղերի վերակառուցված ջրատար» անշարժ գույքը կներդրվի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալում։
Գործադիրն ընդունել է անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու որոշում, որի համաձայն «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ն հնարավորություն կունենա պատշաճ կատարելու պայմանագրով ստանձնած պարտավորությունները` արագաչափ սարքերի և տեսախցիկների քանակի ավելացմանը զուգահեռ ավելացնել նաև մյուս համապատասխան կարողությունները։


Փոփոխվել է շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- շրջապատի համար վտանգավոր հիվանդությունների ցանկի փոփոխությունը` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումները, սահմանել արյունատվությունից հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ տրամադրելու կարգը, դոնորին տրվող սննդի միջին չափաբաժինները,
- Ավելացված արժեքի հարկ վճարողների հաշվառման կարգը հաստատելու` ավելի վաղ ընդունված որոշման փոփոխությունները, որոնցով այդ որոշման դրույթները համապատասխանեցվել են «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթներին,
- ստանդարտների մշակման ծառայությունների 2013 թ. ծրագիրը, որի նպատակն է նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը,
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «ՀՀ բուհերի համար աստիճանակարգման և դասակարգման համակարգի մշակում», «ՀՀ հանրակրթական համակարգում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման մոնիթորինգի ազգային համակարգի ստեղծում և նոր հանրային քաղաքականության փաստաթղթի մշակում` ՀՀ դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով» ծրագրերի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվները,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից 2013 թ. ընթացքում հարկային մարմնի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների կանխիկ կատարվող ծախսերի չափաքանակը,
- «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը, որն արխիվային գործի բարեփոխման, այդ թվում ծառայության մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման բաղկացուցիչ մասն է,
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի միջև ենթահամաձայնագրերի հիման վրա հատկացվող ֆինանսական աջակցության ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,
- ընդերքօգտագործման իրավունք, ինչպես նաև երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցող կազմակերպության ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգը, սահմանել այդ տեղեկությունների բովանդակությունը և դրանց ներկայացվող պահանջները։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «ՀՀ Ազգային Ժողովում պետք է հանրային լսումներ անցկացվեն ընդերքօգտագործման վերաբերյալ, քանի որ հրապարակավ հնչում են առաջարկություններ՝ արդյոք մենք ամբողջությամբ տիրապետում ենք մեր ընդերքին, արդյոք այդ եկամուտները հավաքվում են պատշաճ ձևով, և արդյոք կան այդտեղ ռեզերվներ։ Շատ հաճախ այդ հարցադրումները մեղադրական ձևով են մեզ ներկայացվում։ Մենք պետք է հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները տանք։ Մանավանդ որ ընդունել ենք ընդերքի մասին նոր օրենք, որը միջազգային փորձի հիման վրա տվել է հստակ մեխանիզմներ, թե ինչպես դա պետք է իրականացնենք»։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահուստների 2012 թ. համալրման և ծախսման հաշվետվությունը»։
 

 

 

Կատարելագործվում է ստուգումների ոլորտը

Կառավարությունը հավանություն է տվել «Ավիացիայի մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը հնարավորություն կտա քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող ստուգումների գործընթացը համապատասխանեցնել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված չափանիշներին` միաժամանակ ապահովելով դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացվող համապատասխանաբար` ստուգումների և ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի շնորհիվ ՀՀ օրենսդրությամբ կնախատեսվի օտարերկրյա պետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ բնակչության պետռեգիստրից հանելու հստակ հիմք։
Կառավարությունը թույլատրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ զարգացման ֆոնդի միջոցներից «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին ժամանակավորապես ներգրավել 5 մլն դրամ` մինչև 2013 թ. օգոստոսի 1-ը վերադարձնելու պայմանով։


Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել աշխարհի երեք տարածաշրջաններում կարևոր դիրք և նշանակություն ունեցող երկրներում ՀՀ դեսպանություններ ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին։ Առաջինը Շվեդիայի Թագավորությունն է, որի հետ մեր երկրի դիվանագիտական շփումներն ակտիվացել են հատկապես վերջին 7-8 տարիներին։ Շվեդիան Սկանդինավյան միակ երկիրն է, որի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը։ Դեսպանություն է բացվում Մեքսիկայի Միացյալ Նահանգներում` հնարավորություն տալով, որպեսզի Հայաստանի դիվանագիտական ծածկույթ ընդգրկվեն նաև Հարավային Ամերիկայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանները, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ավազանը։ Երրորդ երկիրը, որտեղ Հայաստանի դեսպանություն է ստեղծվում, Ինդոնեզիայի Հանրապետությունն է։ Այս երկիրը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում, որն աշխարհի ամենադինամիկ զարգացող տարածաշրջաններից է։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը հնարավորություն կտա համագործակցել հանցագործությունների կանխարգելման, խափանման, բացահայտման և հանցագործների հայտնաբերման ուղղությամբ։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային և ճանապարհային փոխադրումների համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։ Համաձայնագրի ստորագրումը կողմերի տարածքում գտնվող փոխադրամիջոցները կազատի սեփականության, գրանցման և փոխադրամիջոցի վարման հետ կապված բոլոր հարկերից և թույլ կտա անարգել օգտագործել մուտքի երկրի ճանապարհային ցանցը։
Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Մալայզիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկությունը։
Համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրերով իրենց համապատասխան տարածքներ մուտք գործելու համար արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարության որոշմամբ «Բոմա ինպասա» պրոֆեսիոնալ ՍՊԸ-ի Հայաստանի մասնաճյուղին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր։
Կառավարության որոշմամբ Կանադայի Տորոնտոյի համալսարանի բակալավրիատի սան Դավիթ Դավթյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2014 թ. գարնանային զորակոչ։
Իր նիստում կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Արշալույս Թարվերդյանի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում` Վահրամ Առաքելյանի ընտրության արդյունքները։ ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարված է նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքել հինգական տարի ժամկետով։ ՀՀ վարչապետը կառավարության անունից շնորհավորել է նորընտիր ռեկտորներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք։
Գործադրի որոշմամբ մեկ տարով երկարաձգվել է Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում ՀՀ մաքսային կցորդ Արմեն Մելքիկյանի պաշտոնավարման ժամկետը։
Իր պահուստային ֆոնդից կառավարությունը 20.5 մլն դրամ է հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը` ՀՀ նախագահի 2013 թ. ընտրությունում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում իրականացնելու նպատակով։

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ