Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

երկուշաբթի, 2 սեպտեմբերի 2013

Վերջին երեք տարիներին ձեռք ենք բերել այնքան սպառազինություն, որքան նախորդ 20 տարիների ընթացքում. ՀՀ վարչապետ










ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ ՊԲ N զորամաս: Կառավարության ղեկավարը շրջել է զորամասով, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ստեղծված պայմաններին, ճաշել զինծառայողների հետ:
Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է բոլոր զինծառայողներին` ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: «Այսօր Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի Հանրապետությունում մեծ ոգևորությամբ տոնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնը, որն արձանագրում է պետական ձևավորման 22-րդ տարեդարձը:
Այս տոնն ունի պատմական նշանակություն ոչ միայն ԼՂՀ-ի բնակչության, այլև մեր բոլորի համար, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այստեղ է կերտվում ոչ միայն ԼՂՀ-ի, այլև հայ ժողովրդի ապագան, որովհետև սա պայքար է հայկական ինքնության համար, և դուք այդ պայքարի հենց առաջին ճակատում եք գտնվում: Համոզված եմ, որ մենք ձեզ հետ միասին ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամրապնդենք այն հաղթանակները, որոնք արձանագրել ենք ԼՂՀ-ն ձևավորելու ճանապարհին: Մենք պետք է արժանի լինենք զոհված ազատամարտիկների հիշատակին` հենց մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքով ամրապնդելով ԼՂՀ-ի պետականությունը»:

Պատասխանելով Ադրբեջանի սպառազինման և այդ համատեքստում հայկական կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ զինվորներից մեկի հարցին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջին կարևորագույն կետը մեր երկրի անվտանգության ապահովումն է: «Դա նշանակում է ժամանակակից բանակ, ժամանակակից սպառազինություն: Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում: Այդ տեսակետից, կարող եք հանգիստ լինել, որ մենք երբեք թույլ չենք տալու, որպեսզի ուժերի հավասարակշռությունը խախտվի: Դրա համար էլ մեր զինված ուժերի սպառազինման գործընթացը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայկական ԶՈՒ-ի սպառազինման գործում իրենց լուման ունեն նաև Հայաստանի ռազմավարական գործընկերները: ՀՀ կառավարության ղեկավարը դիմելով զինվորներին` նշել է, որ ժամանակակից բանակում ամենակարևորը հենց զինվորներն են` նրանց պատրաստվածության աստիճանն ու խիզախության մակարդակը. «Այդ առումով, մենք ապացուցել ենք մեր հարաբերական առավելությունը: Միաժամանակ, դուք էլ պետք է հասկանաք, որ սպառազինությունից ավելի էական նշանակություն ունեն ձեր կեցվածքն ու խիզախությունը, որը պետք է պահպանեք»:
ՀՀ կառավարության ղեկավարն այսօր երեկոյան մասնակցելու է ԼՂՀ-ի անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ